Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուսումնական տարվա նախաշեմին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Փոքր բիզնեսի վարկավորման հիմունքների ուսումնասիություն և վերլուծություն»  դասընթացի շրջանակներում իրականացված երիտասարդ կադրերի վերապատրաստման և ներգրավման ծրագիրը: Ծրագրի ընթացքում աշխատանքային փորձ չունեցող ՀՀ տարբեր բուհերի 12 ուսանողներ հնարավորություն ունեցան երկու ամիս անցկացնել Բանկի Փոքր բիզնեսի զարգացման վարչությունում, որտեղ  տեսական և պրակտիկ դասընթացների շնորհիվ հնարավորություն ստացան սկսել իրենց աշխատանքային ուղին առաջատար Բանկի մասնաճյուղային ցանցում, որպես բիզնեսի վարկային մասնագետներ, և այժմ նրանք համարվում են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ թիմի անդամներ:

Մասնակիցներին շնորհվել են ավարտական սերտիֆիկատներ, և կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Դասընթացներն անցկացվել են Բանկի՝ որակավորված աշխատակիցների մակարդակով՝ ներառելով բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները:

Այսօր ցանկացած ուսանող, նույնիսկ գերազանցությամբ ԲՈՒՀ-ն ավարտելու դեպքում, դժվարությամբ է կարողնում աշխատանք գտնել, քանի որ բոլոր գործատուները նախապատվությունը տալիս են աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով երիտասարդ կադրերի նշանակությունը, այս դասընթացի շնորհիվ ուսանողներին իրենց կարիերան Բանկի հետ սկսելու հնարավորություն ընձեռեց, այս կերպ որդեգրելով երիտասարդ սկսնակ մասնագետներին մշտապես աջակցելու քաղաքականությունը:

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Փետրվար 20, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. ԱՌԱՋԱՏԱՐ ԲԱՆԿԸ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԳԾՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախությամբ և միաժամանակ մեծ պատասխանատվությամբ հայտնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հանդիսանալով առաջատար ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավման գծով, շարունակում է ժամկետային...


Ավելին
Փետրվար 19, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար  ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության...


Ավելին
Փետրվար 14, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 15-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձևաչափով:

Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի փոքր բիզնեսին աջակցելը և սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես...


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քարտապաններ,

Տարատեսակ հաղորդագրություններ շահումների կամ վարկերի տրամադրման մասին ստանալու դեպքերում, խնդրում ենք լինել ավելի ուշադիր և այլ անձանց չտրամադրել Ձեր բանկային քարտ․․․


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 8-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ՝ ՙABB-ԱՎՏՈ՚ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բարելավված և ավելի շահավետ պայմաններով ՙABB-Ավտո՚ վարկատեսակը:

Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով...


Ավելին
Հունվար 24, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև ոչ աշխատանքային օրերին․․․


Ավելին
Հունվար 24, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից