Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ շահում են բոլորը

Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սիրով Ձեզ է ներկայացնում Ամանորյա տոների և Բանկի 25-ամյակի կապակցությամբ միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի գծով ակցիան, որը մեկնարկել է ս.թ. դեկտեմբերի 12-ից և շարունակվելու է մինչև 2017 թվականի մարտի 12-ը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ կատարելով գործարք Anelik, IntelExpress, MoneyGram, Sigue, Ria, Unistream, Converse Transfer և BEST միջազգային արագ դրամական փոխանցման համակարգերով՝ հաճախորդը հնարավորություն է ստանում ընտրել շահող կտրոն, որը կարող է լինել.

- 25,000 ՀՀ դրամ գումարով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ՇԱՀԱՎԵՏ» ժամկետային ավանդ.

- Visa կամ MasterCard պլաստիկ քարտ` 50%, 70% և 100% զեղչով

- 70% զեղչ առկա անհատական պահատեղերի համար

- Ոսկու գրավով վարկ՝ ձևակերպման պահին Բանկում գործող տարեկան անվանական տոկոսադրույքից 1% (մեկ տոկոս) ցածր տոկոսադրույքով

- ՀՀ դրամով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ՇԱՀԱՎԵՏ» ժամկետային ավանդ՝ ձևակերպման պահին գործող տարեկան անվանական տոկոսադրույքին գումարած 0.25%

- ՌԴ ռուբլիով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ՇԱՀԱՎԵՏ» ժամկետային ավանդ՝ ձևակերպման պահին գործող տարեկան անվանական տոկոսադրույքին գումարած 1% :

Ակցիայի ընթացքում ամենաշատ փոխանցման/ստացման գործարք իրականացրած 2 հաճախորդներ կարժանանան գլխավոր մրցանակներին՝ 25 գրամանոց «ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՃԱԽՈՐԴ» ոսկյա հուշամեդալներին:

Մրցանակներից օգտվելու (համապատասխան գործարքը ձևակերպելու) վերջնաժամկետ է սահմանվում մինչև 01.06.2017թ.:

Ակցիայի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այցելել մոտակա մասնաճյուղ:

Նորություններ
Փետրվար 21, 2017
Ուշադրություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
Փետրվար 20, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կրկին «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մրցույթի հաղթող

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ամփոփվեց «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» խորագրով 2016թ. մայիսի 2-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ն անցկացված մրցույթը, որին մասնակցում էին գործընկեր ինը ՀՀ առևտրային բանկերի,  այդ թվում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աշխատակիցները:

 

 

 


Ավելին
Փետրվար 06, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 14% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը...


Ավելին
Փետրվար 02, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՔԱՋԱԶՆՈՒՆԻ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու 5 փողոց, 26 շինություն հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՔԱՋԱԶՆՈՒՆԻ» մասնաճյուղը...


Ավելին
Հունվար 30, 2017
Ուշադրություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
Հունվար 25, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ արտարժութային անվանական պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 8.50% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը...


Ավելին
Հունվար 18, 2017
Հայտարարություն. պարտատոմսերի հրապարակային առաջարկ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2017 թվականի հունվարի 23-ից մինչև 2017 թվականի փետրվարի 23-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2016
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը Շահբազյանների ընտանիքի կողքին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն Ամանորին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Շահբազյանների բազմազավակ ընտանիքին...


Ավելին
Դեկտեմբեր 14, 2016
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ֆինանսավորում է էներգաարդյունավետ բիզնեսը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով իր հաճախորդների տնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպումը, ներդնում է վարկավորման նոր տարբերակ. hամագործակցելով գերմանական KFW բանկի հետ` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Էներգաարդյունավետություն միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար» ծրագրի շրջանակում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է «ABB-Էներգաարդյունավետ բիզնես» վարկային պրոդուկտը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am