Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:

Հանդիսանալով ֆորումի հովանավոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, համաժողովին զուգահեռ մեկնարկած տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին  առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները:   

Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին Գլխամասային գրասենյակի, ինչպես նաև «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը:  

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հայեցակարգը, առանձնացնելով չորս գերակա ուղղություններ: Համաժողովի ընթացքում ներկայացվեց տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել և այսօր էլ առաջնային խնդիրներից է ապահովել պայմաններ ինչպես մարզում, այնպես էլ ամբողջ երկրում ոլորտը զարգացնելու համար:

Ֆորումի ընթացքում ցուցադրվեց մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, տեղի ունեցավ պանելային քննարկում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական արտադրողին ներկայացրեց ակտիվորեն  զարգացող պրոդուկտները փոքր և միջին բիզնեսի համար: Գործարարները  հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկի ծառայությունների և լուծումների ամբողջական փաթեթին՝  նոր գաղափարներ կյանքի կոչելու և  արդեն գործող ծրագրերը խթանելու ակնկալիքով:

Նորություններ
Մայիս 27, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 26, 2020
ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր...


Ավելին
Մայիս 19, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԱՇԻՐ» մասնաճյուղը  վերսկսել է իր գործունեությունը


Ավելին
Մայիս 15, 2020

      Հարգելի հաճախորդներ,

    Հայտնում ենք, որ Բանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումների իրականացումը ՀՀ Պարետի կողմից տրված սահմանափակումներից ելնելով՝ կհետաձգվեն անորոշ ժամկետով...


Ավելին
Մայիս 15, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին...


Ավելին
Մայիս 08, 2020
Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ և գորրծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով կատարե՛ք 10.000 ՀՀ դրամ և ավելի գնումներ PayX-ի գործընկեր օնլայն խանութներից, մասնակցեք ՇԱՀԱՎԵՏ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻՆ և ստացեք 500 նվերներից մեկը...


Ավելին
Մայիս 04, 2020
Այրում, Բագրատաշեն և այլ համայնքների շնորհակալությունը Բանկին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Առաջին անգամ չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում: Այս անգամ ևս Բանկն արձագանքել է համավարակի պատճառով ստեղծված...


Ավելին
Ապրիլ 30, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Ապրիլ 29, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջոցով վճարվել են ավելի քան 1.2 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայբիզնեսբանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացմանն ուղղված...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից