Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, նվազեցրել է ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, այդպիսով այն ավելի հասանելի դարձնելով իր հաճախորդներին:

2018թ. օգոստոսի 1-ից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կողմից տրամադրվող անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով՝ սահմանվելով տարեկան 10,9%, իսկ վերանորոգման նպատակով ՀՀ դրամով հիփոթեքային վարկերը՝ 1%-ով՝ սահմանվելով տարեկան 11,9%:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կողմից տրամադրվող «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ՀՀ մարզերում իրականացվող հիփոթեքային վարկավորման տարեկան տոկոսադրույքը նվազեցում է 1%-ով՝ սահմանվելով տարեկան 3,4%, իսկ Երեւան քաղաքում՝ 1%-ով՝ սահմանվելով տարեկան 5.4%:

Բանկի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ Բանկի www.armbusinessbank.am պաշտոնական կայքէջում:

Հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների նվազեցման շնորհիվ Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները և էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել Բանկի կողմից ներկայացվող պրոդուկտներից։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Հուլիս 30, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն այս տարի ևս սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Հուլիս 10, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐՈՒՄ Է ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի և նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները...


Ավելին
Հուլիս 06, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԲԷՍՏ միջազգային դրամական համակարգով փոխանցումների իրականացումը ժամանակավորապես դադարեցված է...


Ավելին
Հունիս 13, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:


Ավելին
Հունիս 04, 2018

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է «Նպատակային Հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներց  պաշտպանական համակարգ»-ի ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Հունիս 01, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով 02.06.2018, 15:00-ից մինչև 03.06.2018, 23:00 ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ԻնտերնետԲանկ և ՀաճախորդԲանկ հեռահար սպասարկման համակարգերը  լինելու են անհասանելի...


Ավելին
Մայիս 29, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է սերվերի ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Մայիս 16, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է լիցենզիաների ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Մայիս 08, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Թղթադրամ  և մետաղադրամ ստուգող և հաշվող սարքերի  ձեռքբերման մրցույթ...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am