Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ևս մեկ աշխատանքային հանդիպում-քննարկում Բանկի Վարչության նախագահի տեղակալ-Տարածքային զարգացման և Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, Վարչության անդամի ժ/պ Ալյոնա Ստրատանի և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերում գործող  թվով 11 մասնաճյուղերի կառավարիչների հետ:

Աշխատանքային հանդիպում-քննարկումն այնքանով էր յուրօրինակ, որ առավել ջերմ մթնոլորտում և տոնական տրամադրությամբ տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի ՙԴիլիջան Ռեզորթ՚ հյուրանոցային համալիրում:

Բանկի Գլխամասային գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրեցին մասնաճյուղային ցանցի զարգացման, բարելավման և նոր բանկային պրոդուկտների ներդրման միտումները: Քննարկվեցին նաև մասնաճյուղային ցանցի աշխատակիցների համար ուսուցման և վերապատրաստման, ինչպես նաև մոտիվացիոն ծրագրեր կազմակերպելու հարցերը:

Կառավարիչներն իրենց հերթին ներկայացրեցին պրեզենտացիոն նյութեր իրենց մասնաճյուղի տարածաշրջանում զբաղեցրած դիրքի, ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ:

Կառավարիչների ոգևորվածությամբ պայմանավորված հանդիպումն ավարտվեց նախատեսվածից ուշ, քանի որ բոլորը կորցրել էին ժամանակի զգացումը: Կառավարիչները խնդրեցին ղեկավարությանը նման հանդիպումներն առաջիկայում կազմակերպել ավելի հաճախ: Հանդիպումն ամփոփվեց ամանորի շունչը մեկնարկող տոնական միջավայրում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ փորձում է իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները, իսկ դրանց իրագործողը մասնավորապես հանդիասնում են աշխատակիցները, ուստի Բանկն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից իրեն զգա գնահատված՝ ունենալով կարերայի աճ և մասնագիտական զարգացում:

Նորություններ
Մարտ 15, 2019
ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՄԻՍ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ս.թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ երազնաքների ամիս է, որի ընթացքում պլաստիկ քարտեր ձեռք բերած և/կամ ժամկետային ավանդ ներդրած  ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան լրացնել «Երազանքների թերթիկ»՝ նշելով ցանկություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար...


Ավելին
Մարտ 12, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՙԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ՚ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գարնանային տոների կապակցությամբ իրականացնում է ակցիա և առաջարկում «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակը գործարար կանանց համար:


Ավելին
Մարտ 11, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է Masterard-ի «Գարունը Փարիզում» ակցիային

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է Masterard-ի «Գարունը Փարիզում» ակցիային և առաջարկում է մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը կատարել գնումներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից թողարկված Mastercard-ով՝ ստանալ ամբողջ ընտանիքով Disneyland Paris մեկնելու և Walt Disney Studios Park-ը բացելու եզակի հնարավորություն...


Ավելին
Մարտ 11, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԱՔՍԻՄ ՊԱՏԱՇԵՎԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայաստանում տեղի ունեցավ գիտակ, ինտելեկտուալ խաղերի մասնակից, մարքեթոլոգ, բիզնեսի ոլորտի լավագույն խորհրդատու Մաքսիմ Պատաշեվի ՙՀաճախորդակենտրոնություն՚ թեմայով հեղինակային դասընթացը, որին մասնակցեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները...


Ավելին
Մարտ 07, 2019
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի կանայք և աղջիկներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորում է Ձեզ գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, գործնական հաջողություններ և ներդաշնակություն...


Ավելին
Փետրվար 21, 2019
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Բանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշանակվել է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի նախագահ...


Ավելին
Փետրվար 19, 2019
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ Ընկերության հետ համատեղ իրականացնում է աննախադեպ ակցիա:

Ակցիայի շրջանակներում մինչև 2019 թվականի մարտի 15-ը ձեռք բերեք Mastercard Standard միջազգային վճարային քարտեր 90% զեղչով...


Ավելին
Փետրվար 11, 2019

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդների ավելի լայն հատվածի ներգրավման համար բարելավել է ոսկու գրավով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա ստանալ վարկ ավելի բարենպաստ և հարմար պայմաններով...


Ավելին
Փետրվար 04, 2019

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է «ՇՏԱՊ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

 Բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը և բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար...


Ավելին
Հունվար 31, 2019
ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ՙՄԻՆԻ՚ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկում է «ՄԻՆԻ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Վարկը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների համալրման և ներդրումային նպատակներով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am