Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ստորագրել է բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ստորագրել են բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր, որը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի    վարկավորման գործընթացի զարգացմանը:

Համագործակցության ծրագրի նպատակն է տնտեսվարողների բիզնեսի բարելավման համար ստեղծել մատչելի պայմաններ՝ նպաստելով գյուղատնտեսության արագ և արդյունավետ  զարգացմանը:   

Նշված ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաև կապալառուների ցանկը` համալրվելով և՜ տեղական կազմակերպություններով, և՜ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով:

 Տեղեկացնենք,  որ շահառուները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանն ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, և   ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ևս մեծ պատասխանատվությամբ ակտիվորեն կմասնակցի ծրագրին` իրականացնելով նախատեսված պայմաններով վարկավորում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ նպաստելով գյուղատնտեսության ոլորտի    վարկավորման գործընթացի զարգացմանը, Հայաստանում բարենպաստ պայմաններով արդյունավետ վարկավորման ստեղծմանը:

ԲԱՆԿԸ շարունակ ձգտում է նմանատիպ ծրագրերը հաճախորդին առավել հասանելի դարձնել՝ այդ կերպ նպաստելով երկրում տնտեսական աճի  զարգացմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Սեպտեմբեր 12, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2018» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը...


Ավելին
Սեպտեմբեր 04, 2018
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՚ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը՝ տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր...


Ավելին
Սեպտեմբեր 03, 2018
ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿԱՊԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Մ.Ստեփանյան փողոց, 3/12 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿԱՊԱՆ» մասնաճյուղը:


Ավելին
Օգոստոս 24, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով 26.08.2018, 15:00-ից մինճև 26.08.2018, 23:00 “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ ԻնտերնետԲանկ և ՀաճախորդԲանկ հեռահար սպասարկման համակարգերը  լինելու են անհասանելի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը...


Ավելին
Հուլիս 31, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, նվազեցրել է ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, այդպիսով այն ավելի հասանելի դարձնելով իր հաճախորդներին...


Ավելին
Հուլիս 30, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն այս տարի ևս սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Հուլիս 10, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐՈՒՄ Է ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի և նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները...


Ավելին
Հուլիս 06, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԲԷՍՏ միջազգային դրամական համակարգով փոխանցումների իրականացումը ժամանակավորապես դադարեցված է...


Ավելին
Հունիս 13, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:


Ավելին
Հունիս 04, 2018

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է «Նպատակային Հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներց  պաշտպանական համակարգ»-ի ձեռքբերման մրցույթ...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am