Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման 25-ամյակի և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր միջոցառում համակարգի թոշակառուների համար:

Միջոցառումը ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ. համակարգի ավագները պատմեցին իրենց աշխատանքի մասին, ունկնդրեցին կենդանի երաժշտություն, պարեցին, երգեցին հայկական ժողովրդական երգեր՝ էլ ավելի բարձրացնելով միջոցառման տոնական տրամադրությունը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք:

ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև յուրաքանչյուր տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային խաղաղ և ներդաշնակ մթնոլորտ, նորանոր նվաճումներ, նշանակալի հաջողություններ և մասնագիտական աճի բարձր հորիզոններ:

Նորություններ
Օգոստոս 23, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երեք երևանյան մասնաճյուղ կաշխատի շաբաթ օրը...


Ավելին
Օգոստոս 21, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

 Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում...


Ավելին
Օգոստոս 16, 2019
Շաբաթ օրը կսպասարկեն Բանկի Կենտրոն ԵՎ Մերգելյան մասնաճյուղերը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ իրականացնելու և բանկային գործառնությունները հանգստյան օրերին հասանելի դարձնելու նպատակով քաղաք Երևանում գտնվող ՙԿԵՆՏՐՈՆ՚ և ՙՄԵՐԳԵԼՅԱՆ՚ մասնաճյուղերում ս.թ. օգոստոսի 17-ին կիրականացնի հաճախորդների սպասարկում...


Ավելին
Օգոստոս 14, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բարելավել է անշարժ գույքի ապահովվածությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի և վարկային գծերի պայմանները

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ զգալիորեն բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային գծերի պայմանները...


Ավելին
Օգոստոս 05, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է  մրցույթ՝ Պրոցեսինգային կենտրոնի համար սերվերային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով...


Ավելին
Օգոստոս 02, 2019
ԺՊԻՏՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՆԵՐ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ մեծ սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Օգոստոս 01, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՆՈՐԱԲԱՑ ՙԶՎԱՐԹՆՈՑ՚ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԿԳՈՐԾԻ 24/7 ՌԵԺԻՄՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին գործարկվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը՝ ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց օդանավակայանի նոր ուղևորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում...


Ավելին
Հուլիս 31, 2019
«ԲԻԶՆԵՍ-ԱՎՏՈ» ՎԱՐԿԱՏԵՍԱԿ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես է գալիս նոր ՝«Բիզնես-Ավտո» վարկատեսակով, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար...


Ավելին
Հուլիս 29, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ

Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

Սույն թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ ք. Երևան, Նոր Նորք, Միկոյան 2/13 հասցեում տեղակայված ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ժամանակակից և հարմարավետ, նոր դիզայն ստացած մասնաճյուղի բացման արարողությունը:


Ավելին
Հուլիս 29, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հայտարարում է  մրցույթ՝ Զանգերի Կենտրոնի համար ծրագրային ապահովում ձեռք բերելու նպատակով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am