Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցների ապրիլյոթյան շնորհավորանքը համակարգի թոշակառուներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ս.թ. ապրիլի 6-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր ավանդույթ դարձած հերթական տոնական միջոցառում՝ համակարգի կին թոշակառուների համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները, շնորհավորելով իրենց ավագ գործընկերներին, հանձնեցին նվերները՝ մաղթելով քաջ առողջություն ու երկար տարիների կյանք:

Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, համակարգի թոշակառուները պատմեցին իրենց երկար տարիների աշխատանքային փորձի մասին, երգեցին հայկական ժողովրդական երգեր՝ էլ ավելի բարձրացնելով միջոցառման տոնական տրամադրությունը:

Միջոցառման ավարտին ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության, ուշադրության և սրտացավ վերաբերմունքի համար:

Նորություններ
Ապրիլ 12, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ABB-ՇՈՓԻՆԳ ՔԱՐՏ» ԿՈԲՐԵՆԴԻՆԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «Տաշիր» առևտրի կենտրոնը ներկայացնում են «ABB-Շոփինգ քարտ» կոբրենդինգային նախագիծը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել վարկային քարտեր` «ՏԱՇԻՐ» առևտրի կենտրոնի վաճառակետերում անկանխիկ գնումներ կատարելու համար...


Ավելին
Մարտ 05, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ MasterCard և Maestro քարտապանները կարող են մասնակցել ՙԿԻՆՈԺԱՄ՚ ակցիային

Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ MasterCard և Maestro միջազգային վճարային համակարգի քարտապանները ս.թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը կատարելով ՀՀ տարածքում առնվազն չորս անգամ 8,000 (ութ հազար) ՀՀ դրամի չափով, իսկ արտերկրում ցանկացած գումարի չափով գնում, կարող են դառնալ «ԿԻՆՈԺԱՄ» ակցիայի մասնակից...


Ավելին
Մարտ 02, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ստորագրել է բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ներկայացուցիչը ստորագրել են բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր, որը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի    վարկավորման գործընթացի զարգացմանը...


Ավելին
Մարտ 01, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի  հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տեղեկացնում է Ձեզ, որ Բանկի սակագներում կատարվել է փոփոխություն և 2018 թվականի ապրիլի մեկից կգործի հետևյալ սակագինը...


Ավելին
Փետրվար 16, 2018
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՙԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ՚ ԱԿՑԻԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնի են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2017 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ն անցկացված Ամանորյա տոների կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ՙԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ՚ ակցիայի մրցանակակիրները...


Ավելին
Փետրվար 07, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 8.00% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը...


Ավելին
Փետրվար 07, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
Փետրվար 01, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2018 թվականի փետրվարի 06-ից մինչև 2018 թվականի փետրվարիի 28-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am