«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է A4 ֆորմատի թղթի ձեռքբերման մրցույթ՝
Մրցույթի պայմաններն են՝
- Ներկայացնել տեխնիկական պայմանները (պահանջվող պայմանները կցվում են):
- Նշել այլ պայմաններ կազմակերպության հայեցողությամբ:
- Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ում առկա հաշիվների միջոցով:
Պահանջվող փաստաթղթեր.
• մրցույթի մասնակցության դիմում-հայտ
• կոմերցիոն առաջարկ
• կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
• գործընկեր կազմակերպությունների ցանկ
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2019 թվականի հունվարի 25-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
• ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚ գրառումը.
• ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը.
• Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019 թվականի հունվարի 31-ը:
Տեղեկությունների համար զանգահարել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Գործերի կառավարչություն (+37410) 592021 հեռախոսահամարով:
ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Նպատակը՝ A4 ձևաչափի թղթի ձեռքբերում.
ՊԱՀԱՆՋՎՈՂ տեխնիկական բնութագրերը.
1. A4 ձևաչափի թուղթ 80ք/մ2 տպագրման, պատճենահանման համար
2. սպիտակությունը CIE 169
3. յուրաքանչյուր 1 /մեկ/ տուփը բաղկացած 500 (հինգ հարյուր) թերթից
4. հաստությունը 113 մկմ
5. անթափանցելիությունը 95
6. անհարթությունը 160
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ունի Գլխամասային գրասենյակ և 58 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում (51) և Արցախի Հանրապետությունում (7): Թղթի մատակարարումը Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր պետք է կատարվի մատակարարի տրանսպորտային միջոցներով՝ եռամսյակը մեկ անգամ:

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Բանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշանակվել է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի նախագահ...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ Ընկերության հետ համատեղ իրականացնում է աննախադեպ ակցիա:
Ակցիայի շրջանակներում մինչև 2019 թվականի մարտի 15-ը ձեռք բերեք Mastercard Standard միջազգային վճարային քարտեր 90% զեղչով...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդների ավելի լայն հատվածի ներգրավման համար բարելավել է ոսկու գրավով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա ստանալ վարկ ավելի բարենպաստ և հարմար պայմաններով...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է «ՇՏԱՊ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:
Բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը և բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկում է «ՄԻՆԻ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Վարկը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների համալրման և ներդրումային նպատակներով...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման համակարգի ներդրման ծրագրի ընտրության բաց մրցույթ...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ամբողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ կողմից մասնաճյուղային ցանցի համար հայտարարված մրցույթի ամփոփումը:
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ուրախությամբ տեղեկացնում է Բանկի VISA քարտապաններին Dubai Shopping Festival (DSF)-ի մեկնարկի մասին: Dubai Shopping Festival-ը համաշխարհային մասշտաբի գնումների տոնակատարություն է...
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am