Գլխավոր / Նորություններ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Գանձապետական դեպարտամենտի Արժեթղթերով և արտարժութային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականություններ.

  • Տեղական և միջազգային ֆինանսական շուկաների վերլուծություն,
  • Գործընկեր բանկերի հետ բանակցությունների վարում, գանձապետական գործառնությունների կնքում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Արժեթղթերում ներդրումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և արժեթղթերով գործառնությունների կնքում,
  • Արտարժույթի ներբանկային փոխարկումների փոխարժեքների սահմանում և արտարժութային գործառնությունների կնքում,
  • Արժեթղթերի և արտարժութային շուկաների վերաբերյալ նյութերի հավաքագրում, խմբավորում և վիճակագրական վերլուծություն,
  • Բաժնի ներքին կանոնակարգերի, կարգերի և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:

 Պահանջվող կրթություն և հմտություններ.

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն.
  • Բանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձª համապատասխան բնագավառում.
  • Ֆինանսական շուկաների գերազանց իմացություն.
  • Արժեթղթերի շուկայում գործարքների իրականացման համար իրավասու մարմնի կողմից տրված որակավորման վկայականի առկայություն /ՍիԷֆԷյ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA - Chartered Financial Analyst) քննության առնվազն առաջին մակարդակ և/կամ ԷյՍիԱյ-Ֆինանսական շուկաների միության (ACI – The Financial Markets Association) ԷյՍիԱյ դիլինգի վկայական (ACI Dealing Certificate).
  • Բանկային գործի իմացություն.
  • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն.
  • Շարունակական կրթության և մասնագիտական զարգացման ձգտման առկայություն.
  • Բանակցություններ վարելու և հաղորդակցման գերազանց հմտություններ.
  • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն.
  • Համակարգչային գիտելիքներ.

  Մրցույթը կանցկացվի երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի

 Դիմելու ընթացակարգը

Բոլոր հետաքրքված և ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը hr@armbusinessbank.am էլ.հասցեին` մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով՝ համաձայն կից տրված ձևի: Միայն ընտրված թեկնածուները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին:

 Մրցույթն անցկացնելու վայրը` ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ  Գլխավոր գրասենյակ, ք. Երևան, Նալբանդյան 48:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 59 20 15  hեռախոսահամարով:

Նորություններ
Սեպտեմբեր 12, 2017
Հիփոթեքային վարկ ք.Երևան, Վերին Անտառային 131 հասցեում բնակարան ձեռք բերելու համար

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային 131 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում բնակարաններ ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման համար առաջարկում է շահավետ պայմաններ...


Ավելին
Սեպտեմբեր 02, 2017
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն Ձեզ է տրամադրվում հետևյալ տեղեկատվությունը...


Ավելին
Օգոստոս 18, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններից կարող եք օգտվել նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները...


Ավելին
Օգոստոս 16, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, թիվ 44/1 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը...


Ավելին
Օգոստոս 15, 2017

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսուհետ չի սպասարկելու Anelik դրամական փոխանցումների համակարգը...


Ավելին
Օգոստոս 09, 2017
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԿՆՊԵՍՏԵՆ ՀՀ ԷԿՈՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) ՙՀարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն՚ ծրագրի շրջանակներում ստորագրեցին համագործակցության Պայմանագիր, որի արդյունքում Բանկը կհանդիսանա ծրագրի ընթացքում շահառուներին ժամանակին և պատշաճ կարգով գումարը փոխանցող օղակ:


Ավելին
Հուլիս 27, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱԿՑԻԱՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնի են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև մարտի 12-ն անցկացված Ամանորյա տոների և Բանկի 25-ամյակի կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիայի գլխավոր մրցանակակիրները...


Ավելին
Հուլիս 25, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է THOMSON REUTERS-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հերթական մրցանակն այս անգամ ստացել է Thomson Reuters  միջազգային ընկերության կողմից...


Ավելին
Հուլիս 17, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկոմատների (ԱԳՓՄ և ԱԳՄ) պաշտպանության համար նախատեսված ծրագրի մրցույթ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկոմատների (ԱԳՓՄ և ԱԳՄ) պաշտպանության համար նախատեսված ծրագրի մրցույթ...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am