Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում` «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2019 թվականի դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: 

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O):

Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

• Դիմում-հայտ,

• Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),

• Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի  վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),

• ՀՎՀՀ (կրկնօրինակ),

• Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,

• Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,

• Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,

• Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,

• Գնային առաջարկ,

• Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

 

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով փորձի առկայություն,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին:

 «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.

1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.

3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն.

4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության  փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն: 

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:

Նորություններ
Հունիս 03, 2020
Օգտվեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հեռահար հարթակներից՝ Բանկ այցելելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է անել հնարավոր ամեն ինչ՝  համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում։  Բանկի մասնաճյուղերում իրականացվում են...


Ավելին
Մայիս 27, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 26, 2020
ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր...


Ավելին
Մայիս 19, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԱՇԻՐ» մասնաճյուղը  վերսկսել է իր գործունեությունը


Ավելին
Մայիս 15, 2020

      Հարգելի հաճախորդներ,

    Հայտնում ենք, որ Բանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումների իրականացումը ՀՀ Պարետի կողմից տրված սահմանափակումներից ելնելով՝ կհետաձգվեն անորոշ ժամկետով...


Ավելին
Մայիս 15, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին...


Ավելին
Մայիս 08, 2020
Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ և գորրծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով կատարե՛ք 10.000 ՀՀ դրամ և ավելի գնումներ PayX-ի գործընկեր օնլայն խանութներից, մասնակցեք ՇԱՀԱՎԵՏ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻՆ և ստացեք 500 նվերներից մեկը...


Ավելին
Մայիս 04, 2020
Այրում, Բագրատաշեն և այլ համայնքների շնորհակալությունը Բանկին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Առաջին անգամ չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում: Այս անգամ ևս Բանկն արձագանքել է համավարակի պատճառով ստեղծված...


Ավելին
Ապրիլ 30, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից