Գլխավոր / Նորություններ
Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ: Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2017 թվականի հուլիսի 12-ից մինչև հուլիս 26-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք նշվի.
• «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
• «Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017 թվականի Օգոստոսի 20-ը:

Տեղեկությունների համար զանգահարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման վարչություն  (+37410) 59 20 69 հեռախոսահամարով:

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • Դիմում-հայտ,
  • Առողջության ապահովագրության փաթեթների նկարագիրը և Գնային առաջարկ,
  • Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
  • ՀՎՀՀ (կրկնօրինակ),
  •  Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
  • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
  • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
  • Գործընկեր կազակերպությունների ցանկը

 

Նորություններ
Ապրիլ 12, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ABB-ՇՈՓԻՆԳ ՔԱՐՏ» ԿՈԲՐԵՆԴԻՆԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «Տաշիր» առևտրի կենտրոնը ներկայացնում են «ABB-Շոփինգ քարտ» կոբրենդինգային նախագիծը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել վարկային քարտեր` «ՏԱՇԻՐ» առևտրի կենտրոնի վաճառակետերում անկանխիկ գնումներ կատարելու համար...


Ավելին
Ապրիլ 10, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցների ապրիլյոթյան շնորհավորանքը համակարգի թոշակառուներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ս.թ. ապրիլի 6-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր ավանդույթ դարձած հերթական տոնական միջոցառում՝ համակարգի կին թոշակառուների համար...


Ավելին
Մարտ 05, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ MasterCard և Maestro քարտապանները կարող են մասնակցել ՙԿԻՆՈԺԱՄ՚ ակցիային

Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ MasterCard և Maestro միջազգային վճարային համակարգի քարտապանները ս.թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը կատարելով ՀՀ տարածքում առնվազն չորս անգամ 8,000 (ութ հազար) ՀՀ դրամի չափով, իսկ արտերկրում ցանկացած գումարի չափով գնում, կարող են դառնալ «ԿԻՆՈԺԱՄ» ակցիայի մասնակից...


Ավելին
Մարտ 02, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ստորագրել է բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ներկայացուցիչը ստորագրել են բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր, որը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի    վարկավորման գործընթացի զարգացմանը...


Ավելին
Մարտ 01, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի  հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տեղեկացնում է Ձեզ, որ Բանկի սակագներում կատարվել է փոփոխություն և 2018 թվականի ապրիլի մեկից կգործի հետևյալ սակագինը...


Ավելին
Փետրվար 16, 2018
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՙԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ՚ ԱԿՑԻԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնի են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2017 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ն անցկացված Ամանորյա տոների կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ՙԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ՚ ակցիայի մրցանակակիրները...


Ավելին
Փետրվար 07, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 8.00% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը...


Ավելին
Փետրվար 07, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
Փետրվար 01, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2018 թվականի փետրվարի 06-ից մինչև 2018 թվականի փետրվարիի 28-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am