Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է Microsoft ընկերության ծրագրային ապահովման օգտագործման իրավունքի (լիցենզիաների) ձեռքբերման մրցույթ:

 Մրցույթի պայմաններն են՝

  1. Ընկերությունը պետք է ունենա՝

1.1 Microsoft-ի կողմից հավաստագրված՝ լիցենզիոն փաթեթների վաճառքի իրավունք և  փորձ;

1.2.Microsoft-ի  պրոդուկտների գծով տեխնիկական աջակցության  տրամադրման փորձառություն;

2. Լիցենզիաների տրամադրման գնային առաջարկ՝ համաձայն ներկայացված լրակազմի(լրակազմը կտրամադրվի ընկերությանը՝ մրցույթին մասնակցության էլեկտրոնային տարբերակով դիմում- հայտ ներկայացնելուց հետո)*;

3. Պայմանագրի գործողության ժամկետը երեք տարի, վճարումը՝ մաս-մաս հավասարաչափ բաժիններով, 3 տարվա ընթացքում:

 4. Մատակարար  ընկերությունը  պետք է  ունենա  հաշվարկային  հաշիվ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ  և Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ առկա հաշվի միջոցով:

5. Հնարավորության ընձեռում Բանկի աշխատակիցներին մասնակցելու Microsoft-ի կողմից կազմակերպվող տեխնիկական կոնֆերանսներին (նշել աշխատակիցների և կոնֆերանսների քանակը);

6. Ընկերությունը պետք է տրամադրի Տեխնիկական  աջակցության  ապահովման պայմանները;

7. Նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:

 

Պահանջվող փաստաթղթեր.

•           մրցույթի մասնակցության դիմում հայտ

•           կոմերցիոն  առաջարկ

•           կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական)

•           գործընկեր կազմակերպությունների ցանկ

   Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնե լՙ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚  ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2017 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 6-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

 

Փակ ծրարի վրա պետք նշվի.

• ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚  գրառումը.

• ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը.

• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

 

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017 թվականի  նոյեմբերի  15-ը:

*Մրցույթի մասնակցության էլեկտրոնային դիմում-հայտի տարբերակը ներկայացնել Mushekh.Gishyan@armbusinessbank.am էլ. հասցեով:

Տեղեկությունների համար զանգահարել  ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚  ՓԲԸ  Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն (+37410) 59 20 22 հեռախոսահամարով:

Նորություններ
Նոյեմբեր 21, 2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է Բանկային և Պրոցեսինգային համակարգերի ինտեգրման համակարգի ( API Gate ) ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Նոյեմբեր 14, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ` «Նուռ Էքսպո» 2017 ցուցահանդեսի մասնակից

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր «Նուռ  Էքսպո» ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Երկօրյա ցուցահանդեսը անցկացվեց նոյեմբերի 9-ին և 10-ին՝ Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում...


Ավելին
Հոկտեմբեր 31, 2017
Ոսկու գրավադրմամբ վարկերի գծով ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սույն թվականի հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը գործարկում է ԱԿՑԻԱ՝ ոսկյա իրերի գրավով վարկերի համար...


Ավելին
Հոկտեմբեր 19, 2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Հոկտեմբեր 17, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է IntelExpress համակարգի ակցիան

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ IntelExpress համակարգը 17/10/2017-31/12/2017թթ. ժամանակահատվածում իրականացնում է ակցիա՝ Հայաստանից դեպի ՈՒկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան միջազգային դրամական փոխանցումների համար...


Ավելին
Սեպտեմբեր 29, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է «Student Quest» ուսանողական ակցիան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ MasterCard Ուսանող քարտապանների շրջանակներում մեկնարկում է Student Quest (ՈՒսանողական Քվեսթ) ինտերակտիվ խաղը, որը գործելու է 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը...


Ավելին
Սեպտեմբեր 25, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման համակարգի ներդրման ծրագրի ընտրության բաց մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման  համակարգի ներդրման  ծրագրի  ընտրության  բաց  մրցույթ...


Ավելին
Սեպտեմբեր 12, 2017
Հիփոթեքային վարկ ք.Երևան, Վերին Անտառային 131 հասցեում բնակարան ձեռք բերելու համար

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային 131 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում բնակարաններ ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման համար առաջարկում է շահավետ պայմաններ...


Ավելին
Սեպտեմբեր 02, 2017
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն Ձեզ է տրամադրվում հետևյալ տեղեկատվությունը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am