Գլխավոր / Նորություններ
ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ/ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ: Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2020 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 7-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք է նշվի.
• «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
• «Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը:

Տեղեկությունների համար զանգահարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Աշխատակազմ (+37410) 59 20 50 հեռախոսահամարով:

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

Դիմում-հայտ,

Առողջության ապահովագրության փաթեթների նկարագիրը և Գնային առաջարկ,

Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),

Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),

ՀՎՀՀ (կրկնօրինակ),

Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,

Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,

Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,

Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Գործընկեր կազմակերպությունների ցանկը

Հաշվարկ՝ 600 աշխատակցի համար

Առողջության ապահովագրություն առկա հիվանդություններով հանդերձ

Փաթեթ՝  կազմված 2 տարբերակից

Սպասարկում՝ ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքով

Նորություններ
Հուլիս 03, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ հուլիսի 4-ին, հաճախորդներին հասանելի կլինի Բանկի հետևյալ մասնաճյուղը․․․


Ավելին
Հունիս 30, 2020
Երկարաձգվել է «Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար» ակցիան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկած «Օնլայն գնումների մարաթոն Հայբիզնեսբանկի VISA քարտապանների համար» ակցիան երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 15-ը...


Ավելին
Հունիս 26, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունիս 22, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունիս 18, 2020
Անկանխիկ ամառ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Visa-ի հետ միասին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակներում անկանխիկ գնումների միջոցով կարող եք ստանալ բոնուսներ վաստակելու և մրցանակներ հաղթելու հնարավորություն...


Ավելին
Հունիս 12, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունիս 08, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Ն. Զարյան 27 հասցեում գտնվող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղը տեղափոխվել է և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Ն. Ադոնցի 17 շենք , 58 շինություն հասցեում․․․


Ավելին
Հունիս 04, 2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ աշխատակիցների և հաճախորդների առողջության պահպանման համար խստորեն պահպանվում են Պարետի որոշումներով սահմանված բոլոր կանոնները....


Ավելին
Հունիս 03, 2020
Օգտվեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հեռահար հարթակներից՝ Բանկ այցելելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է անել հնարավոր ամեն ինչ՝  համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում։  Բանկի մասնաճյուղերում իրականացվում են...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից