Գլխավոր / Նորություններ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկոմատների (ԱԳՓՄ և ԱԳՄ) պաշտպանության համար նախատեսված ծրագրի մրցույթ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկոմատների (ԱԳՓՄ և ԱԳՄ) պաշտպանության համար նախատեսված ծրագրի մրցույթ

 Մրցույթի պայմաններն են՝

  1. “SYMANTEC EMBEDDED SECURITY CRITICAL SYSTEM PROTECTION BNDL STD Full License” ծրագրի արտոնագիր՝ 160 սարքի համար։ Ներառյալ 1 տարվա տեխնիկական աջակցություն Symantec ընկերության կողմից 24/7 (Symantec Essential Maintenance, 160 սարքի համար), և տեխնիկական աջակցություն մատակարար ընկերության կողմից (նշել նաև աջակցության ձևաչափը)։
  2. Տարեկան սպասարկման վարձ 24/7 (Symantec Essential Maintenance, 160 սարքի համար), ներառյալ տեխնիկական աջակցություն մատակարար ընկերության կողմից (նշել նաև աջակցության ձևաչափը), սկսած 2-րդ տարվանից։
  3. Ընկերության աշխատանքային փորձը տեղեկատվական անվտանգության ոլորտում (նշել քանի տարվա)։   

            Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2017 թվականի հուլիսի 18-ից մինչև հուլիս 28-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք նշվի.
• “Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը” գրառումը.
• “Մրցութային հանձնաժողովին” գրառումը.
• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017 թվականի Օգոստոսի 15-ը:

Տեղեկությունների համար զանգահարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Անվտանգության վարչություն  (+37410) 59 20 45 հեռախոսահամարով:

Նորություններ
Հուլիս 12, 2017
Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ, 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Հուլիս 10, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ իրականացվեց Bureau Veritas Certification ֆրանսիական ընկերության կողմից ISO27001:2013 միջազգային ստանդարտների շրջանակներում  աուդիտ՝ վերահաստատելով Բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին...


Ավելին
Հունիս 27, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղը տեղափոխվել է՝ անվանափոխվելով «ՀԱՅՐԵՆԻՔ»

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Նորագավիթ 1 փողոց, թիվ 93/1 հասցեում գտնվող «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղը տեղափոխվել է և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Սողոմոն Տարոնցի փողոց 26/4 հասցեում՝ անվանափոխվելով «ՀԱՅՐԵՆԻՔ» մասնաճյուղ...


Ավելին
Հունիս 09, 2017
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կխթանեն ՀՀ արտահանումը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն այսօր (ՀԱԱԳ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին...

 

 


Ավելին
Հունիս 02, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի հերթական անակնկալը բազմազավակ ընտանիքին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Ղուկասյանների բազմազավակ ընտանիքին...

 


Ավելին
Հունիս 01, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է «Մանկության երազանք» ակցիան

Հարգելի հաճախորդներ, 

Ձեր փոքրիկը երազել է հայտնվել Դիսնեյ Լենդի կախարդական աշխարհու՟մ, ապա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Մանկության երազանք» ակցիան կփորձի իրագործել նրա երազանքը:


Ավելին
Մայիս 19, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է A4 ֆորմատի թղթի ձեռքբերման մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է A4 ֆորմատի թղթի ձեռքբերման մրցույթ

Մրցույթի պայմաններն են`

1.       A4 ֆորմատի թուղթ 80ք/մ2 տպագրման, պատճենահանման համար

2.       սպիտակությունը CIE 169

3.       յուրաքանչյուր 1 /մեկ/ տուփը բաղկացած 500 (հինգ հարյուր) թերթից 

4.       հաստությունը 113 մկմ

5.       անթափանցելիությունը 95

6.       անհարթությունը 160... 

                                                                                                                                                                                                   


Ավելին
Մայիս 06, 2017
Վեբ ինտերֆեյսով Բանկի ապառիկի վարկավորման փաստաթղթաշրջանառությունը ծրագրավորելու և ՀԾ համակարգի հետ ինտեգրելու համար բաց մրցույթ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՙWeb միջավայրում սքորինգային համակարգով վարկերի տրամադրման գործընթացի կազմակերպման՚ նպատակով հայտարարում է ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Մայիս 06, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ-ԱՐԵՇ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Արցախի փողոց թիվ 17/9 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ-ԱՐԵՇ» մասնաճյուղը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am