Գլխավոր / Նորություններ
Անշարժ և շարժական գույք գնահատող և ապահովագրական ընկերությունների մրցույթ

“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող և ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության նպատակով կազմակերպում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը փակ ծրարներով ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: Մրցույթում հաղթող կազմակերպության (կազմակերպությունների) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Մրցույթի հայտերը կընդունվեն 2012 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում, ժամը 9.30-16.30: Արդյունքները կամփոփվեն մինչև 2012 թվականի մայիսի 12-ը:

Գնահատող ընկերությունների համար մրցույթը տեղի կունենա 2012 թվականի մայիսի 14-ին, իսկ ապահովագրական ընկերությունների համար` 2012թ. թվականի մայիսի 16-ին։

Մրցույթի անցկացման պայմանները Անկախ գնահատող ընկերությունների համար:

1. Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերկի ցանկը`

  • Դիմում.
  • Կանոնադրության պատճեն` լրացումներով և փոփոխություններով.
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական` իր ներդիրներով, ներառյալ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը.
  • Ընկերության ՀՎՀՀ.
  • Գնահատման գործունեության իրականացման լիցենզիայի պատճեն (առկայության դեպքում).
  • Լիցենզավորված գնահատողների լիցենզիաների պատճեններ. 
  • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմինների կողմից հաստատվող հաշվետվություններ.
  • Նախորդ 1 (մեկ) տարվա ընթացքում գույքի գնահատման (վերագնահատման) կատարված աշխատանքների ցանկ.
  • Իրացվելիության գործակիցների գործածման սանդղակ` գույքի տեսակից, արժեքից ու գտնվելու վայրից կախված.
  • Գնահատող ընկերության հաստիքացուցակում ներառված գնահատողների ցուցակ,
  • Վերջին հաշվետու ամսվա դրությամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
  • Դատական դեպարտամենտից սնանկության բացակայության վերաբերյալ տեղեկանք.
  • Գնահատման տիպային պայմանագրերի և գնահատման եզրակացությունների օրինակներ.
  • Ընկերության մասնաճյուղերի ցանկ.
  • Տեղեկանք այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
  • Մատուցվող ծառայությունների և սպասարկման սակագների ցանկ.
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

2. Մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`

  • Գնահատման գործունեության իրականացման առնվազն 3 (երեք) տարվա փորձ ՀՀ-ում, գնահատման գործունեության իրականացման առնվազն 4 (չորս) ամսվա փորձ ԼՂՀ-ում.
  • Անկախ գնահատող ընկերությունում նվազագույնը 1 (մեկ) լիցենզավորված գնահատողների առկայություն.
  • Անկախ գնահատող ընկերությունը և/կամ նրա հետ փոխկապակցված անձը պետք է պատրաստակամ լինի համագործակցության ողջ ժամանակահատվածի ընթացքում Բանկում ներդնել Բանկի վարչության կողմից սահմանված գումարի չափով ժամկետային ավանդ (ավանդը դիտարկվում է որպես համագործակցության ապահովության միջոց).
  • Անկախ գնահատող ընկերության մասնաճյուղային ցանցի առկայություն, բացառությամբ ԼՂՀ-ում գրանցված անկախ գնահատողների.
  • Բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության փորձ.
  • Բանկի կողմից գրավ ընդունվող գույքի գնահատման վճարների ընդունման նպատակով Բանկում Անկախ գնահատող ընկերության կողմից առանձին հաշվի բացում:

Մրցույթի անցկացման պայմանները Ապահովագրական ընկերությունների համար

1. Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

  • Դիմում.
  • Կանոնադրության պատճեն` լրացումներով և փոփոխություններով.
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական` իր ներդիրներով, ներառյալ տնօրենի  վերաբերյալ տեղեկատվության ներդիրը.
  • Ընկերության ՀՎՀՀ.
  • Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճեն.
  • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմինների կողմից հաստատվող հաշվետվություններ.
  • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճեն.
  • Վերջին հաշվետու ամսվա դրությամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
  • Ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով տիպային պայմանագրեր.
  • Տեղեկանք ապահովագրական գործառնությունների ընդհանուր ծավալում յուրաքանչյուր տեսակի ապահովագրության մասնաբաժնի վերաբերյալ, վերջին 6 ամիսների ընթացքում ապահովագրական հատուցումների գումարը.
  • Տեղեկանք այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
  • Կազմակերպության վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն.
  • Բանկի հաճախորդների սպասարկման սակագները` ըստ ապահովագրության տեսակների.
  • Դատական դեպարտամենտից սնանկության բացակայության վերաբերյալ տեղեկանք.
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

2. Մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին

  • ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի առկայություն.
  • ապահովագրական գործունեության իրականացման առնվազն 1 (մեկ) տարվա փորձ.
  • Ապահովագրական ընկերության մասնաճյուղային ցանցի առկայություն.
  • բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության փորձ.
  • ապահովագրավճարների մուտքագրման նպատակով Բանկում Ապահովագրական ընկերության կողմից առանձին հաշվի բացում.
  • Ապահովագրական ընկերության կողմից Բանկի և Ապահովագրական ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված չափով միջնորդավճարի վճարում Բանկին:

 

Ապահովագրական ընկերությունը պետք է պատրաստակամ լինի համագործակցության ողջ ժամանակահատվածի ընթացքում Բանկում ներդնել Բանկի վարչության կողմից սահմանված գումարի չափով  ժամկետային ավանդ (ավանդը դիտարկվում է որպես համագործակցության ապահովության միջոց): Համագործակցության ընթացքում այս պահանջի խախտման դեպքում Բանկը կարող է տվյալ Ապահովագրական ընկերությանը Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկից ժամանակավորապես հանել:

 

 

Նորություններ
Նոյեմբեր 18, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ինչպես զարգացնել բիզնեսը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ, ինչ պրոդուկտներ և ծառայություններ է  առաջարկում Բանկը և որտեղ ստանալ  Բիզնես վարկերի գծով մասնագիտացված խորհրդատվություն: Այս և բազմաթիվ այլ հարցերի  պատասխաններ հնչեցին ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ նախաձեռնությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի ունեցած փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես ֆորումի ընթացքում...


Ավելին
Նոյեմբեր 18, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ:

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 18-ից իր փաստացի գործունեությունն է սկսել «Կումայրի» մասնաճյուղը, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում...


Ավելին
Նոյեմբեր 15, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Նոյեմբեր 15, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ նոյեմբերի 9-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի հետևյալ մասնաճյուղերը...


Ավելին
Նոյեմբեր 15, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Լոռու մարզում հանդիսավոր բացեց երրորդ մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը. այս անգամ տոնական տրամադրություն էր քաղաք Վանաձոր, Լուսավորչի 38/1 հասցեում, որտեղ տեղակայված է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ նորաբաց ՙԼՈՌԻ՚ մասնաճյուղը...


Ավելին
Նոյեմբեր 12, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՙՍՏԱՑԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳՏԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ, ԿԱՌՈՒՑԻՐ ԿԱՐԻԵՐԱ՚ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սույն թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա...


Ավելին
Նոյեմբեր 11, 2019
«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ

«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանի բանկերի միության կողմից հայտարարվել է մրցույթ լրագրողների համար՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով․․․


Ավելին
Նոյեմբեր 08, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Նոյեմբեր 07, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային կառույցն ու մասնաճյուղերն արժանացան «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մրցանակներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կազմակերպած՝ «Մեկ օր Ինգոյի հետ» խորագիրը կրող միջացառմանը:

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրենը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Տարին մեկ անգամ՝  ապահովագրական ընկերությունը...


Ավելին
Նոյեմբեր 06, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բոլորովին նոր՝ «Համեղ» և Արագ վարկային գիծ ABB-ExpressO

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին ուրախությամբ ներկայացնում է բոլորովին նոր, հարմարավետ և շահավետ «Համեղ» և Արագ ABB-ExpressO վարկային գիծը:

ABB-ExpressO վարկային պրոդուկտը նախատեսված է բանկի պլաստիկ քարտերով՝ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով արագ վարկային գծեր տրամադրելու համար...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից