Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ

 Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Այսօր Հայաստանում նշվում է Բանկային աշխատողի օրը: ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 22-ը որպես Բանկային աշխատողի օր հռչակելը պատահական չէր. 1993թ-ին, այդ օրը, սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր համակարգի թոշակառուների համար արդեն ավանդական դարձած միջոցառումը:

Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ. համակարգի ավագները կիսվեցին իրենց աշխատանքային տարիներին տեղի ունեցած հիշարժան պահերով, հիշեցին աշխատանքային հին օրերը: Հաճելի հանդիպում էր, որի ընթացքում փորձառությունն ու միասին երկար  տարիների աշխատանքը մտերմացրել էին բոլոր ներկաներին՝ ստեղծելով խանդավառություն և տոնական տրամադրություն:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով քաջ առողջություն ու երկար տարիների կյանք:

ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև յուրաքանչյուր տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային խաղաղ և ներդաշնակ մթնոլորտ, բարօրություն, նշանակալի հաջողություններ, արգասաբեր գործունեություն  և մասնագիտական աճի բարձր հորիզոններ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Հունվար 24, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև ոչ աշխատանքային օրերին․․․


Ավելին
Հունվար 24, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 24, 2020
Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը...


Ավելին
Հունվար 17, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 16, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է 200 նոր POS տերմինալների  ձեռք բերման մրցույթ:

 

Մրցույթի պայմաններն են՝

1.       Ընկերությունը պետք է ունենա.

•        Հայաստանի Հանրապետությունում POS տերմինալների վաճառքի իրավունք,

•        Հայաստանի Հանրապետությունում POS տերմինալների տեխնիկական․․․


Ավելին
Հունվար 08, 2020
«Հայբիզնեսբանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդելու է առաջատար դիրքերը»

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանի հարցազրույցը


Ավելին
Հունվար 08, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Դեկտեմբեր 30, 2019
ՏՈՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև տոն օրերին...


Ավելին
Դեկտեմբեր 30, 2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ Է ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ»

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանի հարցազրույցը



Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից