Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՙՍՏԱՑԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳՏԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ, ԿԱՌՈՒՑԻՐ ԿԱՐԻԵՐԱ՚ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սույն թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի և ուսանողների միջև: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:

Աշխատանքի տոնավաճառին իր ողջույնի խոսքը հղեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով նմանատիպ միջոցառումների անցկացումը խթան կհանդիսանա ուսանողներին անմիջականորեն կապել աշխատաշուկայի հետ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ տաղավարը ապագա գործընկերոջ աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացնում էին Բանկի Աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի բաժնի, Ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան Բանկի թափուր աշխատատեղերին և Բանկում կազմակերպվող ուսումնական ծրագրերին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր մասնակցի՝ ներկայացրեցին առաջարկվող թափուր հաստիքների նկարագիրը ու պահանջվող հմտությունները, օգնեցին լրացնել դիմում-հայտերը, միաժամանակ ներկայացրեցին Բանկի ընթացիկ ակցիաները և պրոդուկտները:

Նմանատիպ միջոցառումների միջոցով հասարակությունը իրազեկվում է առավել պահանջարկ ունեցող թափուր աշխատատեղերին՝ այդ կերպ ստեղծելով մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվություն է ստանում ընտրված մասնագիտության և դրա պահանջարկի վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում ուսանողները և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխատաշուկայի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացան անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվեցին գործատուների կադրերի բազայում, իսկ ավարտական կուրսի լավագույն ուսանողները աշխատանքի առաջարկ ստացան:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Հուլիս 10, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հուլիս 10, 2020
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահը՝ մշտապես Հայոց բանակի կողքին. շնորհակալագիր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը շնորհակալագիր է ստացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից...


Ավելին
Հուլիս 03, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ հուլիսի 4-ին, հաճախորդներին հասանելի կլինի Բանկի հետևյալ մասնաճյուղը․․․


Ավելին
Հունիս 30, 2020
Երկարաձգվել է «Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար» ակցիան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկած «Օնլայն գնումների մարաթոն Հայբիզնեսբանկի VISA քարտապանների համար» ակցիան երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 15-ը...


Ավելին
Հունիս 26, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունիս 22, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունիս 18, 2020
Անկանխիկ ամառ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Visa-ի հետ միասին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակներում անկանխիկ գնումների միջոցով կարող եք ստանալ բոնուսներ վաստակելու և մրցանակներ հաղթելու հնարավորություն...


Ավելին
Հունիս 12, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունիս 08, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Ն. Զարյան 27 հասցեում գտնվող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղը տեղափոխվել է և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Ն. Ադոնցի 17 շենք , 58 շինություն հասցեում․․․


Ավելին
Հունիս 04, 2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ աշխատակիցների և հաճախորդների առողջության պահպանման համար խստորեն պահպանվում են Պարետի որոշումներով սահմանված բոլոր կանոնները....


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից