Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով մրցույթ հայտարարելու տեքստ

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում` «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: 

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O):

Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման և հսկողության դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

• Դիմում-հայտ,

• Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),

• Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի  վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),

• ՀՎՀՀ (կրկնօրինակ),

• Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,

• Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,

• Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,

• Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,

• Գնային առաջարկ,

• Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

 

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով փորձի առկայություն,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին:

 «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.

1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.

3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն.

4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության  փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն: 

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:

Նորություններ
Հունվար 14, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հունվարի 15-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հունվար 14, 2022

“Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված աշխատանքների պատճառով 14.01.2022-ին 18:30-19:30 ժամանակահատվածում “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ

բանկային համակարգը  լինելու է անհասանելի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը: ”


Ավելին
Հունվար 07, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հունվարի 8-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հունվար 05, 2022

Հարգելի գործընկերներ,

Հաշվի առնելով այն, որ այսօր նախատոնական օր է, ուստի մասնաճյուղային ցանցում 05.01.2022թ. գործառնական օրվա ավարտ է սահմանվել ժամը 16:15-ը:


Ավելին
Դեկտեմբեր 30, 2021

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Դեկտեմբեր 24, 2021

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Դեկտեմբեր 22, 2021

“Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված աշխատանքների պատճառով 22.12.2021, 18:30-19:30

ժամանակահատվածում “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ ԻնտերնետԲանկ հեռահար սպասարկման

համակարգը հնարավոր է լինի անհասանելի:Հայցում ենք Ձեր ներողամտությունը:”


Ավելին
Դեկտեմբեր 17, 2021

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Դեկտեմբեր 17, 2021

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ MASTERCARD ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ YANDEX GO-ԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ

 

 

 

 

  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտապանները, 2021 թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2022 թ.

  հունվարի 15-ը օգտվելով Yandex Go-ից՝ քարտով վճարում կատարելիս կստանան հատուկ

  զեղչեր:

 

  Յուրաքանչյուր ուղևորության համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard Platinum, World Elite 

  քարտապանների համար կգործի 20% զեղչ, իսկ Maestro, Standard, Gold, Business քարտերի 

  համար 10 % զեղչ...


Ավելին
Դեկտեմբեր 17, 2021

Ամանորյա առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտապանների համար



 

  2021 թ․ դեկտեմբերի 15-ից 2022 թ. հունվարի 10-ը կատարե΄ք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA

  քարտով առնվազն մեկ գնում 5000 դրամը գերազանցող և հնարավորություն կունենաք

  շահելու Volvo ավտոմեքենա, սկուտեր, սմարթֆոն, նոթբուք կամ այլ արժեքավոր նվերներ:

 

  Ամփոփումը տեղի կունենա 2022 թ. հունվարի 20-ին։

 

  Արշավին կարող են մասնակցել VISA բոլոր քարտապանները...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից