Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում` «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2017 թվականի նոյեմբերի 24-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: 

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O):

Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

• Դիմում-հայտ,

• Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),

• Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի  վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),

• ՀՎՀՀ (կրկնօրինակ),

• Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,

• Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,

• Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,

• Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,

• Գնային առաջարկ,

• Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով փորձի առկայություն,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին:

 «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.

1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.

3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն.

4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության  փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն: 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:

Նորություններ
Սեպտեմբեր 12, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2018» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը...


Ավելին
Սեպտեմբեր 04, 2018
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՚ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը՝ տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր...


Ավելին
Սեպտեմբեր 03, 2018
ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿԱՊԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Մ.Ստեփանյան փողոց, 3/12 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿԱՊԱՆ» մասնաճյուղը:


Ավելին
Օգոստոս 24, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով 26.08.2018, 15:00-ից մինճև 26.08.2018, 23:00 “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ ԻնտերնետԲանկ և ՀաճախորդԲանկ հեռահար սպասարկման համակարգերը  լինելու են անհասանելի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը...


Ավելին
Հուլիս 31, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, նվազեցրել է ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, այդպիսով այն ավելի հասանելի դարձնելով իր հաճախորդներին...


Ավելին
Հուլիս 30, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն այս տարի ևս սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Հուլիս 10, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐՈՒՄ Է ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի և նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները...


Ավելին
Հուլիս 06, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԲԷՍՏ միջազգային դրամական համակարգով փոխանցումների իրականացումը ժամանակավորապես դադարեցված է...


Ավելին
Հունիս 13, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:


Ավելին
Հունիս 04, 2018

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է «Նպատակային Հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներց  պաշտպանական համակարգ»-ի ձեռքբերման մրցույթ...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am