Գլխավոր / Նորություններ
Առանց տնից դուրս գալու կարող եք պատվիրել տեղեկանք

Հարգելի հաճախորդներ, 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հոգ տանելով  իր հաճախորդների առողջության և  անվտանգության  մասին, պատրաստակամություն է հայտնել հաճախորդների փոխարեն 2020թ առաջին եռամսյակում վարկառուի (համավարկառուի) կողմից հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերաբերյալ «Եկամտահարկի փոխհատուցման նպատակով» տեղեկանքի (այսուհետ՝ Տեղեկանք) բնօրինակը ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

Հաճախորդը, առանց տնից դուրս գալու, կարող է պատվիրել Տեղեկանքը՝ սահմանված ձևաչափով դիմում ուղարկելով info@armbusinessbank.am էլ.հասցեով կամ Մոբայլ/Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով:

Դիմում կարող են ներկայացնել այն հաճախորդները, ովքեր առնվազն մեկ անգամ Բանկից ստացել են տեղեկանք և ներկայացրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

Բանկը, Տեղեկանքի լուսապատճենը ուղարկում է հաճախորդի դիմումում նշված էլ. փոստի հասցեով, իսկ բնօրինակը փոստով ուղարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

Վարկառուներին (համավարկառուներին) Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թգ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սքանավորված, ներկայացնել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։ Մանրամասները՝  https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=6835 հասցեով:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել +374 10 59 20 20, WhatsApp / Viber`+37494114488:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նորություններ
Հոկտեմբեր 16, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ և կիրակի օրերին...


Ավելին
Հոկտեմբեր 14, 2020
ՊԱՏՎԻՐԵՔ ՏԵՂԵԿԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը, հոգ տանելով  իր հաճախորդների մասին, հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու, պատվիրել վարկառուի (համավարկառուի) կողմից հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերաբերյալ...


Ավելին
Հոկտեմբեր 12, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՎԱՆԴ՝ «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ»

Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հավատարիմ մնալով մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու հայրենանվեր սկզբունքներին, ներկայացնում է «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդը...


Ավելին
Հոկտեմբեր 07, 2020
Հոկտեմբեր 05, 2020

#ArtshakhStrong

#Հաղթելուենք

«Հայաստան» Համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար հղումը՝ ստորև

https://www.himnadram.org



Ավելին
Հոկտեմբեր 05, 2020

#ArtshakhStrong

#Հաղթելուենք

«Հայաստան» Համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար հղումը՝ ստորև

https://www.himnadram.org


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից