Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության  պետական աջակցության ծրագրին», որը հնարավորություն կընձեռի աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Ծրագիրը կխթանի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում՝ կնպաստի հիփոթեքային վարկի բեռի թեթևացմանը:

Նպատակային ծրագրերն են՝

  • Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար,
  • Կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին,
  • Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար Բանկի կողմից սահմանված պահանջներին:

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի»   մանրամասներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/?page_id=26036

 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նորություններ
Սեպտեմբեր 25, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 18, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով,  որը  նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար...


Ավելին
Սեպտեմբեր 18, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 17, 2020
Հայտարարություն

AMARBBB25ER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի հետգնման արդյունքներ

Հետգնման օր՝ 17/09/2020թ․․․



Ավելին
Սեպտեմբեր 17, 2020
Առցանց գրանցման հնարավորություն՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և առողջության մասին, շարունակաբար մեծացնում է հեռահար ծառայությունների շրջանակը...


Ավելին
Սեպտեմբեր 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է շահավետ պայմաններ՝ երեք նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կառուցապատողների հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս երեք խոշոր  հիփոթեքային նախագծերի վարկավորման առաջարկներով:

Բնակարաններ ձեռք բերելու նպատակով Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից