Գլխավոր / Նորություններ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԿՆՊԵՍՏԵՆ ՀՀ ԷԿՈՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) ՙՀարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն՚ ծրագրի շրջանակներում ստորագրեցին համագործակցության Պայմանագիր, որի արդյունքում Բանկը կհանդիսանա ծրագրի ընթացքում շահառուներին ժամանակին և պատշաճ կարգով գումարը փոխանցող օղակ:

Նշված ծրագրի նպատակը կովկասյան էկոտարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքների, արոտավայրերի, վայրի կենդանիների ապրելավայրերի ու անտառի կայուն կառավարումն է, ինչպես նաև էկո, ագրո և գինու զբոսաշրջության քաջալերումը:

Ծրագրի նախաձեռնողների կողմից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր կողմից առաջարկվող ծառայությունների լավագույն պայմաններով ու սակագներով  ընտրվել է՝ որպես գործընկեր:

Բանկի և ծրագրի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել սույն թվականի փետրվար ամսին՝ Վայք քաղաքում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և WWF-Հայաստանի միջև ստորագրված համագործակցության Պայմանագրի միջոցով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ էկոտարածաշրջանների և այդ տարածքներին բնորոշ կենդանատեսակների պահպանմանն ու անտառների կառավարմանը, Վայոց Ձորի մարզում բնապահպանական ծրագրի իրականացմանը՝ միաժամանակ նպաստելով տնտեսական ակտիվության բարձրացմանը:

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ իր գործով փորձում է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը, մասնավորապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով և որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց:

 

Նորություններ
Օգոստոս 16, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, թիվ 44/1 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը...


Ավելին
Օգոստոս 15, 2017

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսուհետ չի սպասարկելու Anelik դրամական փոխանցումների համակարգը...


Ավելին
Օգոստոս 07, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններից կարող եք օգտվել նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները...


Ավելին
Հուլիս 27, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱԿՑԻԱՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնի են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև մարտի 12-ն անցկացված Ամանորյա տոների և Բանկի 25-ամյակի կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիայի գլխավոր մրցանակակիրները...


Ավելին
Հուլիս 25, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է THOMSON REUTERS-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հերթական մրցանակն այս անգամ ստացել է Thomson Reuters  միջազգային ընկերության կողմից...


Ավելին
Հուլիս 17, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկոմատների (ԱԳՓՄ և ԱԳՄ) պաշտպանության համար նախատեսված ծրագրի մրցույթ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկոմատների (ԱԳՓՄ և ԱԳՄ) պաշտպանության համար նախատեսված ծրագրի մրցույթ...


Ավելին
Հուլիս 12, 2017
Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ, 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Հուլիս 10, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ իրականացվեց Bureau Veritas Certification ֆրանսիական ընկերության կողմից ISO27001:2013 միջազգային ստանդարտների շրջանակներում  աուդիտ՝ վերահաստատելով Բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին...


Ավելին
Հունիս 09, 2017
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կխթանեն ՀՀ արտահանումը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն այսօր (ՀԱԱԳ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին...

 

 


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am