Գլխավոր / Նորություններ
Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել

 

  Մեր ընկերը ճամփորդ դարձավ: Ամենաուրախ, ամենահետաքրքիր, կյանքով լի մեր Սարգիսը: Սա նրա վերջին լուսանկարն է, որն ինքն է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Այստեղ Լույսի հետ զրույցի է բռնվել, ինչ իմանանք՝ ինչ են խոսում: Գուցե  անմահությա՞ն մասին...   

Պարզվում է հերոսները հենց այսպիսին են լինում՝ համեստ, խոնարհ, պարզ, օգնության շտապող: Հերոսներ, որոնք ապրում են մեր մեջ, բայց իրենց աշխարհում:

Դեռ դպրոցում ուսուցչուհին բողոքում էր՝ Սարգիսը, թեև վաղ էր գալիս, սակայն այնքան էր պահում դպրոցի դուռը, մինչև բոլորն անցնեն: Եվ ամենաշուտը գալով հանդերձ՝ դասից ուշանում էր: Ուսուցչուհին հետո էր իմանալու՝ բոլորին օգնության հասնող իր սանը Հայրենիքը պաշտպանելուց չէր ուշանալու:   

Ընկերներն իրեն շատ էին սիրում: Բանկի աշխատասենյակում սկսված մտերմությունը սկիզբ էր դրել մի մեծ, հարազատ ընտանիքի, որտեղ հոգսերն ընդհանուր էին, ուրախությունը նույնպես: Միասին էին թե΄ աշխատանքային, թե΄ հանգստյան օրերին: Առիթների դեպքում՝ հայրենիքի կենացը լուռ էր խմում, պաթոսը, ճառերն ու գլուխ գովելն իրենը չէին: Ընկերներին էլ վարակել էր հայրենի չքնաղ բնության սիրով՝ մաքուր օդ, վրաններ, արևածագ…  

Սիրտը պատեպատ էր խփում՝ իր տեղը լեռներում էր, բարձունքներին, արծիվների մոտ:  Արշավները, ինչ-որ տեղ լրացնում էին այդ բացը, բայց քաղաքի աղմուկի մեջ միշտ լսելի էր լեռների կանչը: 

Ու լեռների խաղաղ օրերի կանչը թշնամու նենգ հարձակումից հետո դարձավ կոչ, դարձավ ահազանգ, դարձավ արծվի թռիչք:

Պատերազմի լուրն իմանալուց հետո, աշխատանքից վերադառնալով՝ անընդհատ ետուառաջ էր քայլել՝ ինքն իր հետ խոսելով. ՙԼավ, այս պատերազմը մի օր պետք է վերջ ունենա՞, թե չէ՚: Շոյել էր քրոջ տղայի գլուխը, հետո ասել. ՙՀո Գագիկին չե՞նք թողնելու, պետք է վերջացնենք: Ես էլ եմ գնալու՚:

Այդ պահին խոսքերին ուշադրություն չէին դարձրել:  

Եվ երբ հաջորդ օրը եկել էր ծանուցումը՝ նույնիսկ կարգին հրաժեշտ էլ չէր տվել հարազատներին: Քույրն ասում է՝ ծանուցումը բերած տղամարդը դեռ մեր տանն էր, երբ ինքն արդեն հասել էր ներկայանալու վայր: Մայրը մորմոքվում է՝ գոնե հաց ուտեր…

Հայրենիքի պաշտպանությանը ծոմ վիճակում էր մեկնել: Այնպես, ինչպես ուխտի են գնում:

Արդեն առաջնագիծ գնացող ավտոբուսից զանգել էր: Տղերքը ՙԳետաշենն՚ էին երգում: Ասել էր՝ մի անհանգստացեք, հո մենակ ես չեմ, ինձ նման հազարավոր տղերք կան: Երգը շարունակվում էր՝ ՙԱրծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն՚: Արփինեն՝ քույրը հասցրել էր միայն մեկ բան ասել. ՙՍաք ջան, խնդրում եմ...՚:

Առաջնագիծ մեկնող տղաների երգը լսելով՝ ամաչել է ասել, թե ինչ է խնդրում: Քրոջ խնդրանքը չկատարեց:

Հետո պիտի իմանային, որ երգող տղաներից շատերն իրենք էին երգ դառնալու:

Զոհվելու օրը մայրական սիրտը հատկապես անհանգիստ էր: Քույրն էլ խաղաղությունը կորցրել էր: Գիշերը չէր լուսանում, մտովի սարերում զենքը գրկած իրենց զինվորի հետ էին: Բոլորին թվում էր, թե գիշերն անվերջ է:

Սակայն գիշերն անվերջ չէր: Արևի առաջին շողերը կարմիր էին, հերոսների մարմինները  գրկած լեռները նույնպես:

Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել:

Լուսաբացին իր վերջին լուսանկարի Լուսե աշխարհից իջել էին հերոսի հետևից եկած արծիվները: Հիմա ճամփա ուներ արծիվների հետ գնալու: Ինքը պետք է երկնքում միանար հայոց հաղթական գնդերին՝ արդեն վերևից մղելով անտեսանելի պատերազմը:

Ձեռքս դողում է, չեմ համարձակվում զանգել Սարգիսի հարազատներին: Սակայն, քանի օրհասական կռիվը շարունակվում է՝ նրանք մեզնից ձիգ են, մեզնից կանգուն: Աղոթում են առաջնագծում կանգնած զինվորների համար: ՙԱստված իմ, էդ 18 տարեկանները գան հասնեն իրենց մայրերին, իմ տղան գոնե նրանցից մի քանի տարի շատ ապրեց՚: Սրանք որդեկորույս մոր խոսքերն են: Հենց այսպիսին են լինում հերոսների ընտանիքները և հենց այսպիսի ընտանիքներում են ծնվում Սարգիսի, Ալբերտի, Թաթուլի պես տղերքը:

Հարազատներն ասում են, երբ պատերազմը բոլորի համար վերջանա, մեզ համար նոր է սկսվելու: Պատերազմով լցված կյանք, որտեղ Սարգիսը մեզ հետ չէ:

Մեր թանկ ընկեր, դու քո կռիվը կիսատ չթողեցիր: Հերթը մերն է: Մենք պետք է այնպես անենք, որ կռիվը քրոջդ որդուն՝ Գագիկին ու մյուս երեխեքին չմնա:

Պիտի շարունակենք հավերժի մեր երթը: Եվ այդ ճանապարհին մեր նահատակների, հայոց երկնակամարում խավարած ամեն աստղի, մարած հույսերի դիմաց մեզ հատուցվելու է բյուրապատիկը:

Հանգչիր Լույսի մեջ, մեր լավ ընկեր:

Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակից Սարգիս Սարիբեկյանը

Նորություններ
Մարտ 02, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ակցիա RIA Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգի  ծառայություններից օգտվող  հաճախորդների համար․․․



Ավելին
Մարտ 02, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է նոր՝ «Գարուն» ավանդատեսակը

Գարուն է: Նոր սկիզբ՝ նոր հնարավորություններով:

Ներդրե΄ք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Գարուն» ավանդատեսակը՝ 6 տարի ժամկետով, տարեկան 5,75 % դրույքաչափով, նվազագույնը՝ 100 ԱՄՆ դոլար, առավելագույնը՝ 250.000 ԱՄՆ դոլար և ստացեք...


Ավելին
Փետրվար 26, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Փետրվար 19, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Փետրվար 12, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Փետրվար 05, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 29, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 27, 2021
Ակցիա «Cash Back մինչեւ100%» ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտապանների համար

Ակցիա «Cash Back մինչեւ100%»

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտապանների համար 

 

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա Visa քարտապանների համար՝  իր հաճախորդներին հնարավորություն տալով առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գնումների դեպքում ստանալ մինչև 100% գումարի հետվերադարձ...


Ավելին
Հունվար 22, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ բանկոմատների մաքրման աշխատանքների իրականացման և վերահսկողության սահմանման համար մրցույթ կազմակերպելու մասին

 

Հարգելի գործընկերներ,

<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ հայտարարում է  մրցույթ՝ մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող բանկոմատների մաքրման և համապատասխան աշխատանքների վերահսկողության իրականացման համար...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից