Մեր ընկերը ճամփորդ դարձավ: Ամենաուրախ, ամենահետաքրքիր, կյանքով լի մեր Սարգիսը: Սա նրա վերջին լուսանկարն է, որն ինքն է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Այստեղ Լույսի հետ զրույցի է բռնվել, ինչ իմանանք՝ ինչ են խոսում: Գուցե անմահությա՞ն մասին...
Պարզվում է հերոսները հենց այսպիսին են լինում՝ համեստ, խոնարհ, պարզ, օգնության շտապող: Հերոսներ, որոնք ապրում են մեր մեջ, բայց իրենց աշխարհում:
Դեռ դպրոցում ուսուցչուհին բողոքում էր՝ Սարգիսը, թեև վաղ էր գալիս, սակայն այնքան էր պահում դպրոցի դուռը, մինչև բոլորն անցնեն: Եվ ամենաշուտը գալով հանդերձ՝ դասից ուշանում էր: Ուսուցչուհին հետո էր իմանալու՝ բոլորին օգնության հասնող իր սանը Հայրենիքը պաշտպանելուց չէր ուշանալու:
Ընկերներն իրեն շատ էին սիրում: Բանկի աշխատասենյակում սկսված մտերմությունը սկիզբ էր դրել մի մեծ, հարազատ ընտանիքի, որտեղ հոգսերն ընդհանուր էին, ուրախությունը նույնպես: Միասին էին թե΄ աշխատանքային, թե΄ հանգստյան օրերին: Առիթների դեպքում՝ հայրենիքի կենացը լուռ էր խմում, պաթոսը, ճառերն ու գլուխ գովելն իրենը չէին: Ընկերներին էլ վարակել էր հայրենի չքնաղ բնության սիրով՝ մաքուր օդ, վրաններ, արևածագ…
Սիրտը պատեպատ էր խփում՝ իր տեղը լեռներում էր, բարձունքներին, արծիվների մոտ: Արշավները, ինչ-որ տեղ լրացնում էին այդ բացը, բայց քաղաքի աղմուկի մեջ միշտ լսելի էր լեռների կանչը:
Ու լեռների խաղաղ օրերի կանչը թշնամու նենգ հարձակումից հետո դարձավ կոչ, դարձավ ահազանգ, դարձավ արծվի թռիչք:
Պատերազմի լուրն իմանալուց հետո, աշխատանքից վերադառնալով՝ անընդհատ ետուառաջ էր քայլել՝ ինքն իր հետ խոսելով. ՙԼավ, այս պատերազմը մի օր պետք է վերջ ունենա՞, թե չէ՚: Շոյել էր քրոջ տղայի գլուխը, հետո ասել. ՙՀո Գագիկին չե՞նք թողնելու, պետք է վերջացնենք: Ես էլ եմ գնալու՚:
Այդ պահին խոսքերին ուշադրություն չէին դարձրել:
Եվ երբ հաջորդ օրը եկել էր ծանուցումը՝ նույնիսկ կարգին հրաժեշտ էլ չէր տվել հարազատներին: Քույրն ասում է՝ ծանուցումը բերած տղամարդը դեռ մեր տանն էր, երբ ինքն արդեն հասել էր ներկայանալու վայր: Մայրը մորմոքվում է՝ գոնե հաց ուտեր…
Հայրենիքի պաշտպանությանը ծոմ վիճակում էր մեկնել: Այնպես, ինչպես ուխտի են գնում:
Արդեն առաջնագիծ գնացող ավտոբուսից զանգել էր: Տղերքը ՙԳետաշենն՚ էին երգում: Ասել էր՝ մի անհանգստացեք, հո մենակ ես չեմ, ինձ նման հազարավոր տղերք կան: Երգը շարունակվում էր՝ ՙԱրծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն՚: Արփինեն՝ քույրը հասցրել էր միայն մեկ բան ասել. ՙՍաք ջան, խնդրում եմ...՚:
Առաջնագիծ մեկնող տղաների երգը լսելով՝ ամաչել է ասել, թե ինչ է խնդրում: Քրոջ խնդրանքը չկատարեց:
Հետո պիտի իմանային, որ երգող տղաներից շատերն իրենք էին երգ դառնալու:
Զոհվելու օրը մայրական սիրտը հատկապես անհանգիստ էր: Քույրն էլ խաղաղությունը կորցրել էր: Գիշերը չէր լուսանում, մտովի սարերում զենքը գրկած իրենց զինվորի հետ էին: Բոլորին թվում էր, թե գիշերն անվերջ է:
Սակայն գիշերն անվերջ չէր: Արևի առաջին շողերը կարմիր էին, հերոսների մարմինները գրկած լեռները նույնպես:
Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել:
Լուսաբացին իր վերջին լուսանկարի Լուսե աշխարհից իջել էին հերոսի հետևից եկած արծիվները: Հիմա ճամփա ուներ արծիվների հետ գնալու: Ինքը պետք է երկնքում միանար հայոց հաղթական գնդերին՝ արդեն վերևից մղելով անտեսանելի պատերազմը:
Ձեռքս դողում է, չեմ համարձակվում զանգել Սարգիսի հարազատներին: Սակայն, քանի օրհասական կռիվը շարունակվում է՝ նրանք մեզնից ձիգ են, մեզնից կանգուն: Աղոթում են առաջնագծում կանգնած զինվորների համար: ՙԱստված իմ, էդ 18 տարեկանները գան հասնեն իրենց մայրերին, իմ տղան գոնե նրանցից մի քանի տարի շատ ապրեց՚: Սրանք որդեկորույս մոր խոսքերն են: Հենց այսպիսին են լինում հերոսների ընտանիքները և հենց այսպիսի ընտանիքներում են ծնվում Սարգիսի, Ալբերտի, Թաթուլի պես տղերքը:
Հարազատներն ասում են, երբ պատերազմը բոլորի համար վերջանա, մեզ համար նոր է սկսվելու: Պատերազմով լցված կյանք, որտեղ Սարգիսը մեզ հետ չէ:
Մեր թանկ ընկեր, դու քո կռիվը կիսատ չթողեցիր: Հերթը մերն է: Մենք պետք է այնպես անենք, որ կռիվը քրոջդ որդուն՝ Գագիկին ու մյուս երեխեքին չմնա:
Պիտի շարունակենք հավերժի մեր երթը: Եվ այդ ճանապարհին մեր նահատակների, հայոց երկնակամարում խավարած ամեն աստղի, մարած հույսերի դիմաց մեզ հատուցվելու է բյուրապատիկը:
Հանգչիր Լույսի մեջ, մեր լավ ընկեր:
Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակից Սարգիս Սարիբեկյանը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ բանկոմատների մաքրման աշխատանքների իրականացման և վերահսկողության սահմանման համար մրցույթ կազմակերպելու մասին
Հարգելի գործընկերներ,
<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ հայտարարում է մրցույթ՝ մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող բանկոմատների մաքրման և համապատասխան աշխատանքների վերահսկողության իրականացման համար...
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին


Հարգելի հաճախորդ,
2021թ. հունվարից ՀՀ մի շարք պետական կառույցների աշխատակիցների ամենամսյա աշխատավարձների վճարման օրերի փոփոխությամբ պայմանավորված, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն (Բանկ) տեղեկացնում է, որ ժամկետանց պարտավորություններից խուսափելու նպատակով, աշխատավարձային նախագծերի շրջանակներում հաճախորդների որոշ խմբերին տրամադրված վարկերի և վարկային գծերի հերթական մարման օրը փոփոխվում է և սահմանվում յուրաքանչյուր ամսվա 11-ը...
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև հանգստյան օրերին․․․
Ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է․․․
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է A4 ֆորմատի թղթի ձեռքբերման մրցույթ`
Մրցույթի պայմաններն են՝
- Ներկայացնել տեխնիկական պայմանները (պահանջվող պայմանները կցվում են):
- Նշել այլ պայմաններ կազմակերպության հայեցողությամբ:
- Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ում առկա հաշիվների միջոցով...
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am