Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ` «Նուռ Էքսպո» 2017 ցուցահանդեսի մասնակից

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր «Նուռ  Էքսպո» ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Երկօրյա ցուցահանդեսը անցկացվեց նոյեմբերի 9-ին և 10-ին՝ Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջական ցանկը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները տաղավարի հյուրերին ու այցելուներին ներկայացրեցին Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման և ուսանողների վարկավորման պայմանները: Այցելուներն ոչ միայն ծանոթացան Բանկի պրոդուկտներին, այլև, Բանկի աշխատակիցներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ այդ կերպ առավել մանրամասն տիրապետելով Բանկի կողմից մատուցվող ծառայություններին:

Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները, ովքեր ներկայացնում էին իրենց  ձեռքբերումներն ու ծառայությունները:

«Նուռ Էքսպո»-յի շրջանակներում ներկայացվեց նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ներկայացվող ABB-BOT հավելվածը, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն տրամադրվում է տեղեկատվություն ընթացիկ հաշիվների, մոտակա մասնաճյուղերի և բանկոմատների հասցեների, արտարժույթի փոխարժեքների, ավանդների պայմանների, ակցիաների և Բանկի կողմից ներկայացված հատուկ առաջարկների վերաբերյալ:

Նորություններ
Նոյեմբեր 30, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ևս մեկ աշխատանքային հանդիպում-քննարկում Բանկի Վարչության նախագահի տեղակալ-Տարածքային զարգացման և Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, Վարչության անդամի ժ/պ Ալյոնա Ստրատանի և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերում գործող  թվով 11 մասնաճյուղերի կառավարիչների հետ...


Ավելին
Նոյեմբեր 26, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման 25-ամյակի և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր միջոցառում համակարգի թոշակառուների համար...


Ավելին
Նոյեմբեր 22, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Բանկի Վարչության նախագահի տեղակալ-Տարածքային զարգացման և Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, Վարչության անդամի ժ/պ Ալյոնա Ստրատանի աշխատանքային հանդիպում-քննարկումը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ՝ Երևանում գործող թվով 27 մասնաճյուղերի կառավարիչների հետ...


Ավելին
Նոյեմբեր 20, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Նոյեմբեր 16, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՔՍՊՈՅԻՆ

 Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հոկտեմբերի 31-ին խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի (ԳԽՀ) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև ավանդական դարձած «Խնայողությունների էքսպո» ցուցահանդեսը...


Ավելին
Հոկտեմբեր 18, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հարգելի գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի ներթափանցումներից պաշտպանվածության թեստավորման (Penetration test), ինչպես նաև քարտապանների անհատական տվյալների պահպանման և մշակման անվտանգության կանոնների պահպանության պահանջներին համապատասխանության ստուգման և հավաստագրման համար ընկերություն ընտրելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 05-ը կազմակերպում է մրցույթ...


Ավելին
Սեպտեմբեր 27, 2018
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, թիվ 165/2 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղը...


Ավելին
Սեպտեմբեր 19, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով ս.թ. սեպտեմբերի 21-ին և 22-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետևյալ մասնաճյուղերում հայտարարված է գործառնական օր...


Ավելին
Սեպտեմբեր 12, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2018» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը...


Ավելին
Սեպտեմբեր 04, 2018
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՚ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը՝ տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am