Գլխավոր / Նորություններ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման համակարգի ներդրման ծրագրի ընտրության բաց մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման  համակարգի ներդրման  ծրագրի  ընտրության  բաց  մրցույթ

  Մրցույթի պայմաններն են՝

  1. Ընկերության աշխատանքային փորձի առկայություն հերթերի կառավարման ոլորտում (փորձը բանկային համակարգում նախընտրելի է ).
  2. 35 մասնաճյուղերի համար նախատեսված հերթերի կառավարման համակարգի ներդրման  գնային առաջարկ, որը պետք է ներառի`

2.1  Հերթերի կառավարման սարքավորումների տեղադրում, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում.

2.2  Հաշվետվական համակարգի առկայություն, որն իր մեջ կներառի աշխատակիցների զբաղվածության, գործարքների քանակի և տեսակի մասին տեղեկատվություն, 

2.3  Առցանց մոնիտորինգի համակարգի առակայություն,

       3. Օգտագործողների ուսուցում:

Պահանջվող փաստաթղթեր

  •  մրցույթին մասնակցության դիմում հայտ
  • կոմերցիոն  առաջարկ
  • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական)
  • գործընկեր կազմակերպությունների ցանկը

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք նշվի.
• «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
• «Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017 թվականի  հոկտեմբերի  30-ը:

Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ  Մանրածախ բիզնեսի զարգացման վարչություն  (+37410) 59 20 63 հեռախոսահամարով:

Նորություններ
Հոկտեմբեր 19, 2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Հոկտեմբեր 17, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է IntelExpress համակարգի ակցիան

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ IntelExpress համակարգը 17/10/2017-31/12/2017թթ. ժամանակահատվածում իրականացնում է ակցիա՝ Հայաստանից դեպի ՈՒկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան միջազգային դրամական փոխանցումների համար...


Ավելին
Սեպտեմբեր 29, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է «Student Quest» ուսանողական ակցիան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ MasterCard Ուսանող քարտապանների շրջանակներում մեկնարկում է Student Quest (ՈՒսանողական Քվեսթ) ինտերակտիվ խաղը, որը գործելու է 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը...


Ավելին
Սեպտեմբեր 12, 2017
Հիփոթեքային վարկ ք.Երևան, Վերին Անտառային 131 հասցեում բնակարան ձեռք բերելու համար

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային 131 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում բնակարաններ ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման համար առաջարկում է շահավետ պայմաններ...


Ավելին
Սեպտեմբեր 02, 2017
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն Ձեզ է տրամադրվում հետևյալ տեղեկատվությունը...


Ավելին
Սեպտեմբեր 01, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Գանձապետական դեպարտամենտի Արժեթղթերով և արտարժութային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար...

 


Ավելին
Օգոստոս 18, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններից կարող եք օգտվել նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները...


Ավելին
Օգոստոս 16, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, թիվ 44/1 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը...


Ավելին
Օգոստոս 15, 2017

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսուհետ չի սպասարկելու Anelik դրամական փոխանցումների համակարգը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am