Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵՑ MasterCard ՊԼԱՍՏԻԿՔԱՐՏԵՐԻ ԳԾՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՙՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐՔԱԶԱՆՔ՚ ԱԿՑԻԱՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց 2017 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Բանկի MasterCard քարտապանների համար անցկացված ակցիան:

Ուղևորություն դեպի Փարիզի հեքիաթային Դիսնեյ Լենդ 2 անձի համար և 60 հատ նվեր քարտեր… Թվարկվածները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հավատարիմ հաճախորդների մրցանակներն են, ովքեր այս տարի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գործարքներ են կատարել Բանկի MasterCard Պլաստիկ քարտերի միջոցով:

Գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված Փարիզի երկկողմանի ավիատոմսը, հյուրանոցի համարը, Փարիզյան Դիսնեյ Լենդի մուտքի երկու տոմսը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այն հաճախորդինն է, ով ակցիայի ընթացքում MasterCard Պլաստիկ քարտերի միջոցով իրականացրել է մեծ թվով գորարքներ, ում ընտրել է Բանկի հաճախորդներից մեկը՝ վիճակահանության միջոցով:

Ակցիայով նախատեսված թվով 60 նվեր քարտերի մրցանակակիրները որոշվել են իրենց կողմից քարտերով կատարված գործարքների քանակից և ծավալից ելնելով:

Ակցիայի մասնակից հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ որակյալ և մատչելի բանկային ծառայությունների հետ համատեղ նման հաճելի նախաձեռնություններով հանդես գալու համար:

Նշենք, որ այսօր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է MasterCard և VISA միջազգային  վճարային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել անկանխիկ վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստանալ զեղչեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ զեղչային ծրագրին մասնակից առևտրի կետերից, կատարել կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով և օգտվել այլ առավելություններից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխատավությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հավատարիմ հաճախորդների ակնկալիքներն ու որակի ապահովման սկզբունքը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուալի ճանապարհ…

Նորություններ
Սեպտեմբեր 27, 2018
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, թիվ 165/2 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղը...


Ավելին
Սեպտեմբեր 19, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով ս.թ. սեպտեմբերի 21-ին և 22-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետևյալ մասնաճյուղերում հայտարարված է գործառնական օր...


Ավելին
Սեպտեմբեր 12, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2018» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը...


Ավելին
Սեպտեմբեր 04, 2018
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՚ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը՝ տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր...


Ավելին
Սեպտեմբեր 03, 2018
ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿԱՊԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Մ.Ստեփանյան փողոց, 3/12 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿԱՊԱՆ» մասնաճյուղը:


Ավելին
Օգոստոս 24, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով 26.08.2018, 15:00-ից մինճև 26.08.2018, 23:00 “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ ԻնտերնետԲանկ և ՀաճախորդԲանկ հեռահար սպասարկման համակարգերը  լինելու են անհասանելի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը...


Ավելին
Հուլիս 31, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, նվազեցրել է ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, այդպիսով այն ավելի հասանելի դարձնելով իր հաճախորդներին...


Ավելին
Հուլիս 30, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն այս տարի ևս սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Հուլիս 10, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐՈՒՄ Է ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի և նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները...


Ավելին
Հուլիս 06, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԲԷՍՏ միջազգային դրամական համակարգով փոխանցումների իրականացումը ժամանակավորապես դադարեցված է...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am