Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ միաժամանակ հաճախորդների համար իրականացնելով ֆինանսական կորուստներից զերծ մնալու և խարդախություններին զոհ չգնալու կանխարգելիչ միջոցառումներ:

Կարևորելով հաճախորդների անվտանգությունը՝ տեղեկացնում ենք, որ վերջերս անհայտ անձինք սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված հայերեն նամակների միջոցով՝ քաղաքացիներին առաջարկում են ցածր տոկոսով վարկեր՝ հորդորելով տրամադրել իրենց անձնագրային տվյալները՝ վարկային հայտը դիտարկելու նպատակով: Դրանից հետո  վարկային հայտի վերջնական դիտարկման և ձևակերպման համար նոտարական ծախսի փոխհատուցման  նպատակով առաջարկում են իրականացնել փոխանցում արագ դրամական համակարգերի միջոցով։ Միաժամանակ, նշված անձինք քաղաքացիներին հորդորում են գումարը փոխանցելիս բանկում չհայտնել վերոգրյալի վերաբերյալ և որպես գործարքի նպատակ նշել՝ «փոխանցում ընկերոջը»:

Հաշվի առնելով, որ նմանատիպ գործարքները պարունակում են արտաքուստ գրավիչ պայմաններով բիզնես առաջարկ՝ առերևույթ խարդախության հատկանիշներով, Բանկը հորդորում է.

  • Չարձագանքել  սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված նամակներին, որոնք առաջարկում են ցածր տոկոսով վարկեր:
  • Ցուցաբերել զգոնություն և ուշադրություն արագ դրամական համակարգերով փոխանցումներ իրականացնելիս,
  • Փոխանցումներ կատարելիս նշել գործարքի իրական նպատակը՝ ունենալով հիմնավորող փաստաթղթեր։
  • Չտրամադրել անձնագրային տվյալներ կասկածելի անձանց՝ վարկային հայտը դիտարկելու համար:
  • Չիրականացնել գործարք՝ բավարար և հավաստի տեղեկատվություն չստանալու և/կամ հավաքագրված տեղեկատվության նկատմամբ անվստահություն ունենալու և ցանկացած հնարավոր խարդախության կասկածի դեպքում:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Նորություններ
Սեպտեմբեր 25, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 18, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով,  որը  նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար...


Ավելին
Սեպտեմբեր 18, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 17, 2020
Հայտարարություն

AMARBBB25ER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի հետգնման արդյունքներ

Հետգնման օր՝ 17/09/2020թ․․․



Ավելին
Սեպտեմբեր 17, 2020
Առցանց գրանցման հնարավորություն՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և առողջության մասին, շարունակաբար մեծացնում է հեռահար ծառայությունների շրջանակը...


Ավելին
Սեպտեմբեր 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է շահավետ պայմաններ՝ երեք նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կառուցապատողների հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս երեք խոշոր  հիփոթեքային նախագծերի վարկավորման առաջարկներով:

Բնակարաններ ձեռք բերելու նպատակով Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից