Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է A4 ֆորմատի թղթի  ձեռքբերման մրցույթ՝

   Մրցույթի պայմաններն են՝

  1. Ներկայացնել տեխնիկական  պայմանները (պահանջվող պայմանները կցվում են):
  2. Նշել այլ պայմաններ կազմակերպության հայեցողությամբ:
  3. Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ում առկա հաշիվների միջոցով:

Պահանջվող փաստաթղթեր.

•           մրցույթի մասնակցության դիմում-հայտ

•           կոմերցիոն  առաջարկ

•           կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական)

•           գործընկեր կազմակերպությունների ցանկ

   Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2021 թվականի հունվարի 29-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք է նշվի.

• ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚  գրառումը.

• ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը.

• Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2021 թվականի  փետրվարի 09-ը:

Տեղեկությունների համար զանգահարել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ  Գործերի կառավարչություն (+37410) 592021 հեռախոսահամարով:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նպատակը՝  A4 ձևաչափի թղթի  ձեռքբերում.

ՊԱՀԱՆՋՎՈՂ տեխնիկական բնութագրերը.

1. A4 ձևաչափի թուղթ 80գ/մ2 տպագրման, պատճենահանման համար

2. սպիտակությունը CIE 169

3. յուրաքանչյուր 1 /մեկ/ տուփը բաղկացած 500 (հինգ հարյուր) թերթից

4. անթափանցելիությունը 95

 

 «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ունի Գլխամասային գրասենյակ և 59 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում (56) և Արցախի Հանրապետությունում (3): Թղթի մատակարարումը Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր պետք է կատարվի մատակարարի տրանսպորտային միջոցներով՝ եռամսյակը մեկ անգամ, տարեկան սպառումով, որը կազմում է 50000 /հիսուն հազար/ տուփ:

Նորություններ
Հունվար 22, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ բանկոմատների մաքրման աշխատանքների իրականացման և վերահսկողության սահմանման համար մրցույթ կազմակերպելու մասին

 

Հարգելի գործընկերներ,

<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ հայտարարում է  մրցույթ՝ մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող բանկոմատների մաքրման և համապատասխան աշխատանքների վերահսկողության իրականացման համար...


Ավելին
Հունվար 22, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

 Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 20, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հարգելի հաճախորդ,

2021թ. հունվարից ՀՀ մի շարք պետական կառույցների աշխատակիցների ամենամսյա աշխատավարձների վճարման օրերի փոփոխությամբ պայմանավորված, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն (Բանկ) տեղեկացնում է, որ ժամկետանց պարտավորություններից խուսափելու նպատակով, աշխատավարձային նախագծերի շրջանակներում հաճախորդների որոշ խմբերին տրամադրված վարկերի և վարկային գծերի հերթական մարման օրը փոփոխվում է և սահմանվում յուրաքանչյուր ամսվա 11-ը...


Ավելին
Հունվար 15, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

 Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 08, 2021
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

 Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Դեկտեմբեր 30, 2020
Հանգստյան օրերին ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,


Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև հանգստյան օրերին․․․


Ավելին
Դեկտեմբեր 30, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է․․․


Ավելին
Դեկտեմբեր 25, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից