Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱԿՑԻԱՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնի են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև մարտի 12-ն անցկացված Ամանորյա տոների և Բանկի 25-ամյակի կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիայի գլխավոր մրցանակակիրները:

Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիայի գլխավոր երկու մրցանակները՝ «ABB-25 ՏԱՐԻ» Հավատարիմ Հաճախորդ  24 գրամանոց ոսկյա հուշամեդալները հանձնվեցին առավելագույն քանակությամբ գործարք իրականացրած երկու հաճախորդի՝ Բանկի «Նոր-Հաճըն» մասնաճյուղի հաճախորդ Սաշիկ Միրաքյանին և «Ագարակ» մասնաճյուղի հաճախորդ Լիանա Դավթյանին:

Նշենք նաև, որ ակցիայի շրջանակներում փոխանցման գործարք իրականացրած բոլոր հաճախորդները Բանկից հեռացել են մրցանակներով՝ ստանալով Բանկի կողմից մատուցվող մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն (անհատական պահատեղեր, ավանդներ, ոսկու գրավով վարկ, պլաստիկ քարտեր…): Ակցիայի շրջանակներում թվով 60 հաճախորդ 25,000 ՀՀ դրամի չափով ավանդ է շահել, որոնց անունով ձևակերպվել են ավանդներ՝ ընդհանուր 1,500,000 ՀՀ դրամ ֆոնդով, ինչպես նաև բազմաթիվ հաճախորդներ ստացել են Master Card և VISA նվեր քարտեր:

Միջոցառման ժամանակ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հուշամեդալների հետ միասին շնորհակալագրեր հանձնեց հաղթողներին, շնորհակալություն հայտնելով նրանց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայություններից օգտվելու և Բանկին վստահելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին նաև «Նոր-Հաճըն» և «Ագարակ» մասնաճյուղերի կառավարիչները՝ իրենց մասնաճյուղերի հաճախորդների ուրախությունը կիսելու և նրանց շնորհավորելու համար:

Հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ որակյալ բանկային ծառայություններին զուգահեռ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունն առաջնորդվելով կորպորատիվ արժեքներով, շարունակում է իր գործունեությունը՝ նորանոր անակնկալներ մատուցելով իր հավատարիմ  հաճախորդներին:     

 

Նորություններ
Հուլիս 10, 2018
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆԵՐՈՒՄ Է ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի և նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները...


Ավելին
Հուլիս 06, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԲԷՍՏ միջազգային դրամական համակարգով փոխանցումների իրականացումը ժամանակավորապես դադարեցված է...


Ավելին
Հունիս 13, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:


Ավելին
Հունիս 04, 2018

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է «Նպատակային Հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներց  պաշտպանական համակարգ»-ի ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Հունիս 01, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով 02.06.2018, 15:00-ից մինչև 03.06.2018, 23:00 ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ԻնտերնետԲանկ և ՀաճախորդԲանկ հեռահար սպասարկման համակարգերը  լինելու են անհասանելի...


Ավելին
Մայիս 16, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է լիցենզիաների ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Մայիս 08, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Թղթադրամ  և մետաղադրամ ստուգող և հաշվող սարքերի  ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Մայիս 02, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2018 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 14-ը վարկային պայմանագրերի ժամանակացույցով սահմանված վճարումները կարող եք իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 14-ը ներառյալ...


Ավելին
Մայիս 02, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տեղեկացնում է, որ Բանկի սակագներում կատարվել են փոփոխություններ և ֆիզիկական անձանց քարտերի համար, որոնց վրա բացված է վարկային գիծ, 2018 թվականի մայիսի 25-ից կգործեն հետևյալ սակագաները...


Ավելին
Մայիս 02, 2018
Տարեկան ընդհանուր ժողով, 27.04.2018

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ սույն թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am