Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է 200 նոր POS տերմինալների  ձեռք բերման մրցույթ:

 

Մրցույթի պայմաններն են՝

1.       Ընկերությունը պետք է ունենա.

•        Հայաստանի Հանրապետությունում POS տերմինալների վաճառքի իրավունք,

•        Հայաստանի Հանրապետությունում POS տերմինալների տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և  փորձ:

 

2.       Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.

•        ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված,

•        մատակարարման ժամկետը,

•        երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ,

•        տեխնիկական աջակցության ապահովման պայմանները,

•        նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:

 

3.       Պահանջվող փաստաթղթեր.

•        մրցույթին մասնակցության դիմում-հայտ

•        գնառաջարկ

•        կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական, տարեկան հաշվետվություններ)

•        գործընկեր կազմակերպությունների ցանկը

   Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2020 թվականի հունվարի  15-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը, իսկ միջազգային ընկերությունները կարող են ուղարկել info@armbusinessbank.am հասցեին:

 Փակ ծրարի վրա պետք նշվի.

• «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը»  գրառումը.

• «Մրցութային հանձնաժողովին» գրառումը.

• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2020 թվականի  փետրվարի 14-ը:

Տեղեկությունների համար կարող եք  զանգահարել  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ  Մասնաճյուղային ցանցի զարգացման վարչություն (+37410) 59 20 20 (ներքին՝ 610) հեռախոսահամարով կամ Վճարման և քարտային հետգործառնությունների վարչություն (+37410) 59 20 20 (ներքին՝ 400) հեռախոսահամարով կամ գրել tigran.hayrapetyan@armbusinessbank.am և/կամ shahane.atayan@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին:

Ծրագրային ապահովման համար սահմանվող նվազագույն պահանջները

•        POS տերմինալների ծրագրային ապահովումը պետք է լինի MasterCard և Visa վճարահաշվարկային համակարգերի կողմից սերտիֆիկացված և վավերական լինի առնվազն 5 տարի,

•        Անվտանգության բանալիները պահպանող համակարգը, EMV տվյալները կիրառող համակարգերը և սարքերը  պետք է լինեն MasterCard և Visa վճարահաշվարկային համակարգերի կողմից սերտիֆիկացված և վավերական լինեն առնվազն 5 տարի,

•        POS տերմինալները պետք է հնարավորություն ունենան իրականացնելու առանց հպման քարտերի սպասարկում,

•        Կապի ապահովման պահանջներ՝ 3G MOBILE, GPRS MOBILE, WI-FI MOBILE, DIAL/ETH/3G, DIAL/ETH/GPRS

•        POS տերմինալները պետք է ինտեգրացված լինեն SmartVista պրոցեսինգային ծրագրին (հավատարմագրված և տեստավորված) և ՕՀ,

•        Ձեռք բերվող POS տերմինալների համար ՀՀ-ում պետք է առկա լինի սպասարկող կազմակերպություն, որը 24/7 ռեժիմով պետք է իրականացնի POS տերմինալների տեխնիկական և ծրագրային աջակցությունը, այդ թվում՝ սերտիֆիկացման  ժամանակ, ինչպես նաև համալրված լինի անհրաժեշտ պահեստամասերով:

Նորություններ
Փետրվար 19, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար  ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության...


Ավելին
Փետրվար 14, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 15-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձևաչափով:

Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի փոքր բիզնեսին աջակցելը և սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես...


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քարտապաններ,

Տարատեսակ հաղորդագրություններ շահումների կամ վարկերի տրամադրման մասին ստանալու դեպքերում, խնդրում ենք լինել ավելի ուշադիր և այլ անձանց չտրամադրել Ձեր բանկային քարտ․․․


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 8-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ՝ ՙABB-ԱՎՏՈ՚ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բարելավված և ավելի շահավետ պայմաններով ՙABB-Ավտո՚ վարկատեսակը:

Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով...


Ավելին
Հունվար 24, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև ոչ աշխատանքային օրերին․․․


Ավելին
Հունվար 24, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 24, 2020
Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից